Տեդ Լապիդուս

Տեդ Լապիդուս
ֆր.՝ Ted Lapidus
Ծնվել էհունիսի 23, 1929(1929-06-23)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 12-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][5]
Մահացել էդեկտեմբերի 29, 2008(2008-12-29)[6][1][2][…] (79 տարեկան)
Մահվան վայրՄուժեն[3]
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Ted Lapidus
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունgrand couturier, ոճաբան, գործարար և դիզայներ
ԵրեխաներOlivier Lapidus?
 Ted Lapidus Վիքիպահեստում
Տեդ Լապիդուսի գերեզմանը Պեր Լաշեզ գերեզմանատանը

Տեդ (Էդմոն) Լապիդուս (ֆր.՝ Edmond (Ted) Lapidus հունիսի 23, 1929(1929-06-23)[1][2][3][…], Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][5] - դեկտեմբերի 29, 2008(2008-12-29)[6][1][2][…], Մուժեն[3]), ֆրանսիացի մոդելավորող, իր անունը կրող նորաձևության տան հիմնադիր, մոդելավորող Օլիվիե Լապիդուսի հայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1929 թվականի հունիսի 23–ին՝ Փարիզում՝ ռուսական կայսրության Վիլենյան նահանգից գաղթած հրեա դերձակ Ռոբերտ Լապիդուսի և նրա կնոջ՝ Cecile Guitine–ի ընտանիքում։ Սկզբում սովորել է Մարսելի միջնակարգ դպրոցում, հետո՝ Անսինում, 1949 թվականին ավարտել է Տոկիոյի տեխնիկական դպրոցը։ Վերադառնալով Ֆրանսիա՝ սովորել է Փարիզում՝ բժշկական բաժնում, սակայն շուտով փոխել է որոշումը և սկսել է «փարիզյան ակումբում» աշխատել որպես դերձակ։ Վերապատրաստվել է Քրիստիան Դիոր նորաձևության տանը։ 1951 թվականին իր բարեկամ Շառլ Ազնավուրի, եղբոր՝ Բեռնարի և կնոջ՝ Կլաուդիայի աջակցությամբ իր անունով բացել է կարի արհեստանոց։

Վաստակելով փայլուն ձևարարի հռչակ՝ 1961 թվականին Լապիդուսը Տոկիոյում անց է կացրել կարուձևի դասընթացներ։ 1963 թվականին դարձել է Փարիզի բարձր նորաձևության միավորման անդամ Fédération française de la couture, նույն թվականին Պիեռ Կարդենից հետո սկսել է համագործակցել հանրախանութների հետ, գործարք է կնքել La belle jardinière խանութի հետ՝ իր անվանումով պատրաստի շրջազգեստերի հավաքածու թողարկելու պայմանով։

1969 թվականին սահմանափակ քանակությամբ՝ թվով 300 հատ Bag One ապրանքանիշի պայուսակներ է թողարկել՝ Ջոն Լենոնի ինքնագրով, որը ստեղծվել է հատուկ նրա պատվերով։ Լենոնի համար ստեղծել է նաև սպիտակ կոստյում, որով երաժիշտը պատկերված է «Բիթլզ»–ի՝ հեղինակավոր Abbey Road ալբոմի շապիկին։

Նրա մյուս հաճախորդների թվում էին դերասաններ Ֆրենկ Սինատրան, Ալեն Դելոնը և Բրիժիտ Բարդոն։

Լապիդուսը, որ ստացել էր « փողոցային մոդելագործի » կեղծանուն, չէր վախենում փորձարարություններից։ Այսպես․ նա Իվ Սեն Լորենի հետ առաջինն էր, որ իր ջինսե հավաքածուներում բարձր նորաձևության աշխարհում օգտագործել է «ունիսեքս» (1965), «միլիտարի» (1966) և «սաֆարի» (1968) հագուստի ոճերը։ Այն բանից հետո, երբ Պակո Ռաբանն իր ցուցադրություններն իրականացրել է երաժշտության ուղեկցությամբ, Լապիդուսն ինքն է անձամբ ընտրել երաժշտություններն իր ցուցադրությունների համար։

1970 թվականին L’Oréal ընկերության հետ համատեղ թողարկել է իր անունով առաջին բուրմունքը՝ Ted Lapidus։

1982 թվականին՝ 53 տարեկանում, գործը հանձնել է որդուն՝ Օլիվիեին։

Մահացել է շնչառական անբավարարությունից և արյան քաղցկեղից՝ Կանն քաղաքի հիվանդանոցում։ Թաղվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեդ Լապիդուսը երկու անգամ է ամուսնացել։ Նրա կանանցից մեկը եղել է դերասանուհի Վերոնիկ Զյուբերը, որը 1954 թվականին հաղթող է ճանաչվել «Miss Île-de-France» մրցույթում, 1955 թվականին նվաճել է Միսս Ֆրանսիա տիտղոսը։ Ունեցել է երկու որդի․ Օլիվիեն (որը նույնպես մոդելավորող է դարձել) և Թոմասը, ինչպես նաև դուստր՝ Էլոիզան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]