Տեխասի խոհանոց

Տեխասի խոհանոց, խոհարարական ավանդույթներ՝ պատմականորեն հաստատված Տեխաս նահանգում։ Տեխասը ունի մեծ տարածք, որտեղ ապրել են բազմաթիվ ազգություններ, որոնք իրենց ազդեցությունն են թողել Տեխասի ճաշակի և ավանդույթների վրա։ Այսպիսով, Տեխասի խոհանոցի վրա ազդեցություն են թողել նաև գերմանական, անգլիական, մեքսիկական և իտալական ավանդույթները, ինչպես նաև հնդկական խոհանոցը[1]։

Ֆախիտա հավից և տավարի մսից մատուցվում է տաքացված թավայով

Տեխս-մեքսը պատկանում է կերակուրների պատրաստման ոճին, որը համատեղում է մեքսիկական խոհանոցի ավանդույթները ամերիկյան ճաշակի և պատրաստման մեթոդների հետ։ Տեխս-մեքսի հիմնական տարբերությունը մեքսիկական խոհանոցից ամերիկացիներին հատուկ բաղադրիչների օգտագործումն է, ինչպիսիք են՝ միսը (հաճախ տավարի), հալված պանիրը, համեմունքները։ Տեխս-մեքսը մեծ ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ում շատ «մեքսիկական» ռեստորանների վրա։ Տեխս-մեքսի ավանդական ուտեստների ցանկում ներառված են նաչոսը, տակոն, ֆախիտան, կեսադիլյան, չիմիչանգը, բուրիտոն և այլն։

Տեխասի բարբեքյու

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեխասի կենտրոնական շրջանների ոճով բարբեքյու

Տեխասի բարբեքյուի հիմնական տարբերությունը այն է, որ օգտագործվում է մեծ մասամբ տավարի, ոչ թե խոզի միս։ Տեխասի բարբեքյուի հիմնական կերակրատեսակներից են ապխտած տավարի կրծքամիսը և տավարի ապխտած երշիկները։ Պատրաստման տեխնիկայի և բաղադրիչների վրա մեծապես ազդել են Գերմանիայից և Չեխիայից ներգաղթածները և հնդկական խոհանոցը։

Տեխասում բարբեքյուն սովորաբար մատուցվում է կտրտած սպիտակ հացով։

Այլ ճաշատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրիտո-փայ

Տեխասը հայտնի է չիլի քոն քարնեի սեփական տարբերակներով, որոնք ի տարբերություն այլ տարածաշրջանների չիլիի, երբեք լոբի չեն պարունակում։ Տեխասի չիլին Ֆրիտո թխվածքի բաղադրիչն է․ եգիպտացորենի չիպսներից պատրաստված ճաշատեսակ, որը կոչվում է Պլեյնո քաղաքում հիմնադրված Frito-Lay կորպորացիայի անունով։ Տեխասի ավանդական կերակրատեսակներից է տապակված հավը (շնիցելի տեսակներից, որը Տեխաս են բերել գերմանացի ներգաղթյալները)։ Չեխական ներգաղթյալները իրենց հետ բերել են կոլաչիի (խմորում թխված մրգեր կամ տավարի երշիկեղեն) պատրաստման ավանդույթը[2][3]։ Տեխասի հարավում զգացվում է քաջունական և կրեոլական խոհանոցների ազդեցությունը, իսկ արևմտյան Տեխասի ուտելիքները շատ բաներում պահպանել են կովբոյների արշավային խոհանոցի ավանդույթները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The History of Texas Cuisine» (PDF). University of Texas at Austin — www.utexas.edu. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  2. «Comfort Food: Kolaches». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. The Great Texas Kolache Crawl. Plumbing the cultural significance of this stuffed, beloved, eminently totable Czech-American pastry. By Sarah Gabriel. September 30, 2012
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեխասի խոհանոց» հոդվածին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]