Տետրաթիոնատ անիոնը՝ S4O62−, ծծմբի օքսիանիոն է, որը հանդիսանում է տետրաթիոնական թթվի (H2S4O6) անիոնը, Իոնում առկա երկու ծծմբի ատոմները գտնվում են 0 օքսիդացման աստիճանում իսկ մյուս երկուսը՝ +5. Տետրաթիոնատը պոլիթիոնատների ([Sn(SO3)2]2− ընդհանուր բանաձևով անիոնների) ներկայացուցիչն է[1] Դրա անվանումը ըստ IUPAC-ի՝ (սուլֆոնատոդիսուլֆանիլ)սուլֆոնատ է, համապատասխան թթվի անվանումը՝ (սուլֆոդիսոլֆանիլ)սուլֆոնաթթու.
Տետրաթիոնատը թիոսուլֆատի յոդով օքսիդացման պրոդուկտն է
Տետրաթիոնատի կառուցվածքը կարող է ներկայացվել խորանարդի երեք կողմերով անցնելիս, ինչպես ցույց է տրված ներքևի գծապատկերում։ Ներկայացված կառուցվածքը հանդիսանում է S4O62− անիոնը BaS4O6 միացության մեջ·2H2O և Na2S4O6·2H2O. 90° -ին մոտեցող անկյունաձև S-S-S-S կառուցվածները ընդհանուր են պոլիսուլֆիդներում։
Ինչպես և այլ միջանկյալ օքսիդացման աստիճան ունեցող ծծմբի միացություններ, տետրաթիոնատը կարող է պողպատի և չժանգոտվող պողպատի տեղային կոռոզիայի պատճառ հանդիսանալ։
Ցույց է տրվել նաև, որ տետրաթիոնատը հանդես է գալիս որպես տերմինալ էլեկտրոնի ակցեպտոր՝ SalmonellaTyphimurium-ի մոտ[2]։