Տերի Բիսոն անգլ.՝ Terry Bisson | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Terry Ballantine Bisson |
Ծնվել է | փետրվարի 12, 1942[1][2][3][…] |
Ծննդավայր | Madisonville, Կենտուկի |
Վախճանվել է | հունվարի 10, 2024[4] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Բերկլի, Կալիֆոռնիա |
Մասնագիտություն | գրող, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող և Ֆանտաստիկ ժանրի գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Լուիսվիլի համալսարան (1964) |
Ժանրեր | գիտական ֆանտաստիկա և գիտական ֆենտեզի |
Ուշագրավ աշխատանքներ | Talking Man? |
Պարգևներ | |
Կայք | terrybisson.com |
Terry Bisson Վիքիպահեստում |
Տերի Բելնթայն Բիսոն (անգլ.՝ Terry Ballantine Bisson, փետրվարի 12, 1942[1][2][3][…], Madisonville, Կենտուկի - հունվարի 10, 2024[4], Բերկլի, Կալիֆոռնիա), գիտական ֆանտաստիկա և ֆենտեզի ժանրերով ստեղծագործած ամերիկացի գրող։ Ավելի հայտնի է որպես պատմվածքների հեղինակ։ Մի քանի տասնամյակ Բիսոնը զբաղեցրել է գիտական ֆանտաստիկա ժանրով գրված պատմվածքների բոլոր հնարավոր վարկանշային ցուցակների առաջին շարքերը։
Տերի Բելնթայն Բիսոնը ծնվել է 1942 թվականի փետրվարի 12-ին Մադիսոնվիլում, մեծացել Օուենսբորոյում (Կենտուկի)[5]։
1964 թվականին Լուիսվիլյան համալսարանն ավարտել է բակալավրի աստիճանով։ 1960-ական թվականների վերջերին Բիսոնը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսել է գրել կոմիքսների սցենարներ («Creepy» и «Eerie»), գրել է թերթերի համար, որպես խմբագիր աշխատել է «Սարսափի սարդոստայն» ամսագրում։ 1970 թվականին նա տարվել է Հիպիի գաղափարախոսությամբ և չորս տարի ապրել Կոլորադո լեռան «Կարմիր Ռոքերներ» կոմունայում, եղել է ավտոմեխանիկ։
1976 թվականին վերադառնում է Նյու Յորք, որտեղ սկսում է աշխատել «Բերկլի» և «Էյվոն» հրատարակչություններում։ 1985 թվականին Բիսոնը, ով իրեն համարում էր «Նոր Ձախ», Ջուդի Ջենսոնի հետ համատեղ ստեղծել է «փոստով գրքեր պատվիրելու հեղափոխական ծառայություն» (Jacobin Books) և մոտ հինգ տարի ղեկավարել այն։ 1990-ական թվականների կեսերին «Հարպեր-Քոլինզ» հրատարակչությունում նա ստացել է խորհրդատուի պաշտոն։
2002 թվականից Բիսոնն ապրել է Օքլենդում (Կալիֆոռնիա)։
Բիսոնը վախճանվել է 2024 թվականի հունվարի 10-ի առավոտյան, 81 տարեկանում[6]։
Իր առաջին պատմվածքը Տերի Բիսոնը գրել է դեռևս քոլեջում։ Պատմվածքը կոչվում էր «Ջորջ», որը հաղթել էր «Story» ամսագրի մրցույթը` հեղինակին բերելով 50 դոլար արժողությամբ մրցանակ։ Ապա, մինչև ֆանտաստ-գրող դառնալը, մոտ 20 տարի նա ոչ մի պատմվածք չի գրել։ Տերիի առաջին հրապարակումը համարվում է «Սարահարթի վրայով» (1979) ստեղծագործությունը, իսկ 1981 թվականին «Pocket Books» հրատարակչությունում հրատարակվել է Բիսոնի «Wyrldmaker» դեբյուտային վեպը։ Ամենահայտնի պատմվածքը, որը Բիսոնին բերել է միանգամից մի քանի հեղիանակավոր ԳՖ-մրցանակներ, համարվում է «Արջերը հայտնաբերում են կրակը» պատմվածքը, որտեղ էվոլյուցիայի տարօրինակ շրջադարձով արջերը վերափոխվում են խելամիտ արարածների։
Բիսոնի պատմվածքները կանոնավոր կերպով հայտնվում են «Playboy»-ում, «Asimov’s Science Fiction»-ում, SciFi.com-ում և «Fantasy & Science Fiction»-ում։ Նրա ստեղծագործությունները հրատարակվել են «Nation», «Գլամուր», «Automotive News», «New York Newsday», «Լոս-Անջելես թայմզ», «Վաշինգտոն Փոստ» և այլ հրատարակչություններում։ Իր տեքստերով բեմադրում են ներկայացումներ, իսկ «Յունիվերսալ» կինոընկերությունը պահպանում է «Necronauts»-ի էկրանավորման իրավունքները։
Տերի Բիսոնին պատկանում են նաև մի քանի վեպեր, որոնց թվում են «Կրակ լեռան վրա» (անգլ.՝ Fire on the Mountain, 1988)[7] և «Ճանապարհորդություն դեպի Կարմիր մոլորակ» (անգլ.՝ Voyage to the Red Planet, 1990) վեպերը[8]։ Գրքի չափի «Dear Abbey» (2003) նորավեպը, որը հրատարակվել է Անգլիայում, անվանակարգվել է բրիտանական ԳՖ (գիտական ֆանտաստիկա) մրցանակի (BSFA)[5]:
Տեր Բիսոնն ավարտել է մահամերձ Միլլեր Վոլտերի վերջին վեպը` «Սուրբ Լեյբովիցը և Վայրի Ձին» (անգլ.՝ Saint Leibowitz and the Wild Horse Woman, 1997)` գրելով մոտավորապես տեքստի 20 %-ը։
Բիսոնը համարվում է այնպիսի ֆիլմերի նովելիզացիաների հեղինակ, ինչպիսիք են օրինակ «Ջոնի Մնեմոնիկ»-ը[9], «Վիրտուոզություն», «Հինգերորդ տարրը», «Օտարը։ Վերակենդանացում», «Հոլիվուդյան ճանապարհորդություններ» և «Վեցերորդ օր»-ը, ինչպես նաև «Գաղտնի տեղեկություններ» սերիալի էպիզոդներից մեկը` «Հրաշագործը»։
Ստեֆընի Սպինների (Stephanie Spinner) հետ համատեղ Բիսոնը գրել է մանկակական արկածային ԳՖ-վեպեր. «Be First in the Universe» (2000) և «Expiration Date: Never!» (2001): 1997 թվականին Բրեդ Քվենտին (Brad Quentin) կեղծանվամբ հրատարակվել է երեք վեպ «Ջոնիի արկածները» («Jonny Quest») մանկական սերիալից։ 1998—1999 թվականներին «NASCAR: Pole Position» մանկական շարքից հրատարակվել է վեց գիրք, վերջին երեքը` Նեդ Վեբի (Ned Webb) համահեղինակությամբ։ Գրքերը հրատարակվել են Տ։ Բ։ Քելհուն կեղծանվամբ (T. B. Calhoun):
Բիսոնը գրել է նաև երկու գիրք «Աստղային պատերազմներում» հանդես եկած հայտնի «գլխերի որսորդ» Բոբ Ֆետի դժվար մանկության մասին («Boba Fett: the Fight to Survive», 2002 և «Boba Fett: Crossfire», 2003):
Բիսոնը Գիբսոնի, Բիր Գրեգի, Օսթին Ջեյնի, Ռեզենբերգի, Վիլյամ Շեքսպիրի, Ռոջեր Ջելազնիի[10] և Էն Մակքեֆրիի գրքեր հարմարեցրել է կոմիքսների չափանիշներին։
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
{{cite news}}
: Text "Locus" ignored (օգնություն)
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)