Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Տիգրան Աշոտի Բարսեղյան | ||
Քաղաքացիությունը | Հայաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 22, 1993[1] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայաստան | ||
Հասակ | 179 սմ | ||
Դիրք |
կիսապաշտպան, հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Աստանա | ||
Համար | 11 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2011 | Բանանց | 2 | (0) |
2011-2013 | Գանձասար | 8 | (1) |
2013-2015 | Միկա | 38 | (9) |
2015-2016 | Գանձասար | 21 | (4) |
2016-ներկա | Աստանա | 18 | (8) |
Ազգային հավաքական‡ | |||
2014 | Հայաստան Մ21 | 2 | (0) |
2016-ներկա | Հայաստան | 6 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Տիգրան Բարսեղյան (սեպտեմբերի 22, 1993[1], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ղազախական Աստանայի և Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կիսապաշտպանի դիրքում[2]։
Կարիերան Բարսեղյանը սկսել է Բանանցում։ Խաղացել է նաև Գանձասարում և Միկայում։
2016 թվականի օգոստոսի 26-ին տեղափոխվել է մակեդոնական Վարդար, որտեղ արդեն խաղում էր նրա ազգակից Հովհաննես Համբարձումյանը[3]։ 2017 թվականի մարտ[4] և մայիս[5] ամիսներին ճանաչվել է Վարդարի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Ապրիլին ընդգրկվել է Մակեդոնիայի առաջնության ամսվա խորհրդանշական հավաքականում[6]։
2017 թվականի օգոստոսին Վարդարը Բարսեղյանի հետ կամային հաղթանակ տարավ Եվրոպա Լիգայի որակավորման վերջին փուլի Ֆեներբահչեի դեմ խաղում և ստացավ Եվրոպա Լիգայի ուղեգիր[7]։ Թուրքական ակումբի դեմ առաջին խաղում Բարսեղյանը դարձավ գոլի հեղինակ[8]։
2014 թվականին Բարսեղյանը առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի երիտասարդական հավաքական[9]։ Հայաստանի ազգային հավաքականում դեբյուտը նշել է 2016 թվականի մարտի 25-ին՝ Բելառուսի դեմ խաղում[10]։
Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփել է 2006 թվականի հունիսի 1-ին՝ Սալվադորի դեմ ընկերական խաղում[11]։
2017 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բանանց | 2010 | 1 | 0 | – | 1 | 0 | |||
2011 | 1 | 0 | 1 | 0 | |||||
Ընդհանուր | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | |
Գանձասար | 2011 | 1 | 0 | – | 1 | 0 | |||
2012–13 | 1 | 0 | 1 | 0 | |||||
2013–14 | 6 | 1 | 6 | 1 | |||||
Ընդհանուր | 8 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 1 | |
Միկա | 2013–14 | 14 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 16 | 4 |
2014–15 | 24 | 5 | 5 | 1 | 2 | 0 | 31 | 6 | |
Ընդհանուր | 38 | 9 | 7 | 1 | 2 | 0 | 47 | 10 | |
Գանձասար | 2015–16 | 21 | 4 | 4 | 0 | 0 | 0 | 25 | 4 |
Վարդար | 2016–17 | 16 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 7 |
2017–18 | 2 | 1 | 0 | 0 | 6 | 2 | 8 | 3 | |
Ընդհանուր | 18 | 8 | 0 | 0 | 6 | 2 | 24 | 10 | |
Ընդհանուր | 87 | 22 | 11 | 1 | 8 | 2 | 106 | 25 |
2017 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ
Հայաստան | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 3 | 1 |
2017 | 3 | 0 |
Ընդհանուր | 6 | 1 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հունիսի 1, 2016 | Սթաբհաբ Սենթեր, Կարսոն, ԱՄՆ | Սալվադոր | 3–0 | 4–0 | Ընկերական խաղ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Բարսեղյան (ֆուտբոլիստ)» հոդվածին։ |
|