Տիեզերական թռիչքների կառավարման Եվրոպական կենտրոն European Space Operations Centre (ESOC) | |
---|---|
Տեսակ | mission control center? և միջկառավարական կազմակերպություն |
Երկիր | Գերմանիա[1][2] |
Հապավում | ESOC և ESOC |
Ստեղծման թվական | սեպտեմբերի 8, 1967[3][2] |
Շտաբակայան | Դարմշտադտ, Հեսսեն, Գերմանիա[4][5] |
Ծառայողների թիվ | 266 մարդ (օգոստոս 2017)[6] |
Կայք | esa.int/esoc(անգլ.) |
Տիեզերական թռիչքների կառավարման Եվրոպական կենտրոն, (անգլ.՝ European Space Operations Centre, ESOC) Եվրոպական տիեզերական գործակալության (ЕSА) հետազոտական ստորաբաժանում է, որը պատասխանատու է արբանյակների և տիեզերական զոնդերի կառավարման համար։ Տիեզերական թռիչքների կառավարման Եվրոպական կենտրոնը գտնվում է Գերմանիայի Դարմշտադտ քաղաքում։ Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերական նախագծերի մեծ մասի ղեկավարմանը զուգընթաց կենտրոնը իրականացնում է նաև Եվրոպական տիեզերական հետազոտական ESTRACK ցանցի ցամաքային կենտրոնների ղեկավարումը[7]։
Տիեզերական արբանյակներից ստացված տվյալների մշակման անհրաժեշտությունից ելնելով ստեղծվեց հեռաչափական ESTRACK ցանցը, որն ի սկզբանե բաղկացած էր չորս կայանից, որոնք ունակ էին ազդանշաններ ստանալ տիեզերական սարքերից[8].
Սրա հետ մեկտեղ ստեղծվեց տիեզերական տվյալների հավաքագրման կենտրոնը՝ ESDAC-ը (անգլ.՝ European Space Data Acquisition Centre), որտեղ տեղի էր ունենում կայաններից ստացված տեղեկատվության մշակման և խմբագրման հիմնական գործողությունները[9]։ Հետագայում ESDAC-ը վերակազմավորվեց ESOC-ի[10]։
Ներկայումս ESOC-ի ակտիվ ծրագրերից են[11].
Մոլորակային և արեգակնային առաքելություններ.
Աստղագիտության և հիմնարար ֆիզիկայի առաքելություններ.
Երկրի դիտորդական առաքելություններ.
Առաջիկայում նախատեսվելիք ծրագրերից են.
ESOC-ի կողմից ղեկավարված առավել հաջողված և նշանակալից են հանդիսանում Smart-1 և Huygens probe ծրագրերը։