Տիեզերական պլազմայի ֆիզիկա (արևմտյան երկրերոմ հաճախ նաև տիեզերական ֆիզիկա), աստղաֆիզիկայի, ինչպես նաև պլազմաի ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է տիեզերական պլազմայի բնույթը։
Տիեզերքի զանգվածի մոտավորապես 95%-ը (չհաշված սև մատերիան և սև էներգիան, որոնց բնույթը դեռևս հայտնի չէ), ներառյալ բոլոր աստղերը, միջաստղային և միջմոլորակային միջավայրերը, մոլորակային մթնոլորտների վերին շերտերը, գտնվում է պլազմային վիճակում[1][2]։ Պլազմային բնույթ ունեն էներգիայի մի տեսակից մյուսին անցման պրոցեսները, որոնք հանդիսանում են աստղերի և նրանց շուրջ պտտվող մոլորակների վրա ընթացող ակտիվ պրոցեսների էությունը։
Տիեզերական պլազմայի ֆիզիկան ուսումնասիրում է կապված տիեզերական համակարգերի(օրինակ՝ «արեգակնային քամի-մագնիտոսֆերա-մոլորակի իոնոլորտ» համակարգը) համար բնորոշ մի շարք ֆիզիկական երևույթներ։ Մասնավորապես զբաղվում է արեգակնային քամու, մոլորակների մագնիսոլորտի և իոնոլորտի, բևեռափայլերի, տիեզերական ճառագայթների, սինխրոտրոն ճառագայթման ուսումնասիրությամբ։
Ռուսական գիտությունների ակադեմիայի շրջանակներում տիեզերական հետազոտությունների ինստիտուտում տիեզերական պլազմայի ֆիզիկայի բնագավառում գիտական գործոնեությունը կենտրոնացած է հետևյալ ուղղությունների վրա․
Մի շարք հատկանիշներ և մեծություններ, որոնք ուսումնասիրվում են տիեզերական ֆիզիկայի կողմից, ունեն գործնական բնույթ և տարածության մեջ չափվում են արբանյակների, տիեզերական ապարատների և հրթիռ-զոնդերի օգնությամբ։ Դրանցից մի քանիսն են․