Տիկնիկների ֆետիշիզմը սեռական ֆետիշ է, երբ անհատին գրավում են տիկնիկները և տիկնիկների նման առարկաները, ինչպիսիք են արձանիկները։ Գրավչությունը կարող է ներառել տիկնիկի հետ իրական սեռական շփման ցանկություն, կենդանի կամ անկենդան տիկնիկի հետ սեռական հարաբերությունների ֆանտազիա, տիկնիկների միջև հանդիպումներ կամ մեկին տիկնիկի վերափոխելու կամ փոխակերպելու մտքերից ստացած սեռական հաճույք։ Տիկնիկային ֆետիշիզմը Ագալմատոֆիլիայի մի տեսակ է, որն ինքնին օբյեկտոֆիլիայի ձև է։
Չնայած տարածված չէ, բայց այն կարող է ներառել տիկնիկների հետ սեռական ակտ կամ այլ սեռական գործողություններ։
Գոյություն ունի նաև տիկնիկների ֆետիշիզմի վիրտուալ ձև, որտեղ այդպիսի ֆանտազիաները կարող են իրականացվել առցանց և վիրտուալ աշխարհում՝ ինքնուրույն ստեղծվող տիկնիկային պատկերների(ավատար) միջոցով։ Բացի այդ, որոշ կայքերում ներկայացված են ֆիլմեր և (կամ) անիմացիոն նկարներ այն մարդկանց մասին, ովքեր սեռական հաճույք են ստանում տիկնիկների միջոցով։ Նման անիմացիոն ֆիլմերը որոշակի նմանություն ունեն տունոֆիլիայի մեջ (այսինքն՝ անհատներ, ովքեր սեռական հաճույք են ստանում մուլտհերոսներից)[1]։
Դոկտոր Անիլ Ագրավալը 2009 թ.-ի իր «Սեռական հանցագործությունների և անսովոր սեռական պրակտիկայի դատաբժշկական և բժշկա-իրավական ասպեկտները» գրքում նշում է, որ տիկնիկային ֆետիշիզմը կարող է լինել վերափոխման ֆետիշ.
Այդպիսի օրինակներ են կենդանիների վերափոխումը, ֆանտազիաները և տիկնիկների ֆետիշը… Վերջինս տիկնիկի վերածվելու կամ մեկ ուրիշին տիկնիկի վերափոխելու ֆետիշն է։ Այն հաճախ դիտվում է որպես դերախաղ երկու կամ ավելի մարդկանց միջև։ Զուգընկերներից մեկը՝ հաճախ՝ իգական սեռի, հագնված է այնպես, որ նման լինի բարբի տիկնիկի՝ թավ մազերով, փարթամ կրծքերով և փոքր գոտկատեղով, բարձրակրունկներով և ռետինից, լատեքսից կամ սպանդեքսից շատ բաց հագուստով[2]։
Տիկնիկի վերածվել ցանկացողների համար կան նաև հստակ սադոմազոխիստական տարրեր (այսպես կոչված ՝ «տիկնիկացում»)։ 2011 թ. Counselling Australia-ում լույս տեսած մի հոդվածում դոկտոր Անժելա Լյուիսը գրել է մեծահասակների շրջանում «տարիքային խաղի» մասին հոդված, բայց ներառել է նաև տիկնիկների ֆետիշների մասին պարբերություն։ Նա գրել է.
Տիկնիկացումը այն գործընթացն է, երբ կինը մտավոր և ֆիզիկապես վերածվում է «կենդանի տիկնիկի», և զուգընկերները վայելում են օբյեկտիվացման և փոխակերպման գործընթացը։ Այս հետաքրքրության բնույթը նշանակում է, որ այն հիմնականում հիմնված է Վարպետ-ստրուկ կամ Դոմինանտ-ենթակա հարաբերությունների վրա։ Տղամարդը հայտնի է որպես Սեփականատեր կամ Տիկնիկի վարպետ, քանի որ նա է որոշում, թե կինը ինչպես է տիկնիկի վերածելու։ Աքսեսուարները ներառում են, բայց չեն սահմանափակվում կորսետներով` փոքր գոտկատեղի և ընդգծված կոնքերի համար, ծանր դիմակի նման դիմահարդարում (եթե ոչ իրական դիմակ), պարիկներ, կեղծ թարթիչներ և ռետինե, վինիլային կամ պլաստմասե հանդերձանքներ։ Դերը նաև պահանջում է, որ կինը խոսելու ունակություն և ազատ կամք չունենա, թե ինչպես է նա շարժվում կամ դիրքավորում իր մարմինը։ Խաղի ընթացքում տիկնիկը սովորաբար ոչ մի հույզ, ցավ կամ վայելք չի ցուցաբերում և ակնկալվում է, որ լուռ կմնա:
1996-ին RealDolls-ը առաջին անգամ վաճառվքի հավնեց։ RealDolls-ը իրական չափի Սեռական տիկնիկներ են, որոնք պատրաստվել են կալիֆորնիական Abyss Creations ընկերության կողմից և այժմ վաճառվում են ամբողջ աշխարհում (այժմ մեկ տիկնիկի արժեքը կազմում է շուրջ $ 5000): RealDolls- ը (ինչպես կարող եք կռահել անունից) շատ նման է իրական մարդու՝ շնորհիվ պողպատե հոդերով PVC կմախքի և սիլիկոնային մաշկի։ Այն գովազդվում է որպես «մարդու կյանքի մարմնավորման նորագույն մոդել» (և ներառում է երեք «բացվածք»՝ բերան, հեշտոց և սրբան)։ Ընկերությունը պատվերով պատրաստում է նաև արական սեռի տիկնիկներ հաճախորդի նախասիրություններով։ 2007թ.-ին BBC-ն նկարահանեց հեռուստատեսային վավերագրական ֆիլմ Նիք Հոլթի գլխավորությամբ, որը կոչվում էր «Տղաներ և տիկնիկներ», որը հետևում էր RealDolls- ի հետ ապրող չորս տղամարդկանց կյանքին։ Այժմ ստեղծվել են տիկնիկների բազում այլ տեսակներ, այդ թվում՝ «Տղաների խաղալիքներ» և «Չար իրական տիկնիկներ»։ 2001 թ.-ին ստեղծվեց «Տիկնիկների ֆորումը» (TDF)՝ առցանց քննարկման կայք RealDolls օգտագործող անձանց համար(www.dollforum.com):
Meaghen Boiteau-ի (Մանիտոբայի համալսարան, Կանադա) կողմից կատարված մագիստրոսական թեզում, որը հրապարակվել է 2011 թվականին, նշվում է, որ TDF- ն այժմ ունի 32,000 գրանցված օգտվող։ Boiteau- ի նպատակն էր ուսումնասիրել, թե ինչպես և ինչ մեթոդներով են TDF-ի անդամները քննարկում սեռը, սեռականությունը և հարաբերությունները իրական տիկնիկների օգտագործման վերաբերյալ իրենց քննարկումներում։ Նա նշում է, որ օգտագործողները գիտակցում են, որ ի տարբերություն իրական կնոջ, այս դեպքում իրենք են պատասխանատու տիկնիկի կանացիության պահպանման համար և որ նրանք են ապահովում տիկնիկների հագուստը և արտաքին տեսքը[3]։
{{cite thesis}}
: Missing or empty |title=
(օգնություն)