Տիհոմիր Ստանիչ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1960[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Šeškovci, Լակտաշի (համայնք), Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | Սերբիա, Սերբիա և Չեռնոգորիա և ՀՍՖՀ |
Մասնագիտություն | դերասան, պրոդյուսեր, հեռուստատեսային դերասան և սցենարիստ |
Աշխատավայր | Atelje 212? |
Տիհոմիր Ստանիչ (սերբերեն` Tihomir Stanić, նոյեմբերի 17, 1960[1], Šeškovci, Լակտաշի (համայնք), Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա, ՀՍՖՀ), թատրոնի, կինոյի, հեռուստատեսության սերբ դերասան[2] և կինոպրոդյուսեր։ Ստեղծագործական իր գործունեությունն սկսելով 1981 թվականին՝ թատրոնում արդեն մարմնավորել է հարյուրից ավելի կերպար, նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմերում։
Ծնվել է Շեշկովցի քաղաքում, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել Կոզարսկա Դուբիցայում, որտեղ հայրն աշխատում էր որպես ուսուցիչ[3]։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Նովի Սադ քաղաքի դրամատիկական արվեստների ակադեմիան, ուսանել պրոֆեսոր Դեյան Միյաչի դասարանում։
Սկզբնական շրջանում խաղացել է Նովի Սադի սերբական ազգային թատրոնում, 1887 թվականից անդամագրվել Բելգրադի Atelje 212 թատերախմբին։ Բացի այդ, հանդես գալով «Նովի Սադ» և «Բելգրադ» հեռուստաալիքների դրամատիկական ծրագրերում՝ մարմնավորել է Սերբիայի պատմության ու գրականության բազմաթիվ նշանավոր դեմքերի (Դոսիտեյ Օբրադովիչ, Սավա Մրկալ, Բրանկո Ռադիչևիչ, Միլոշ Ցրնյանսկի, Ստևեն Սրեմեց, Իվո Անդրիչ, արքա Ալեքսանդր Օբրենովիչ...):
1998-2000 և 2005-2007 թվականներին ղեկավարել է Սերբական Հանրապետության մայրաքաղաքի՝ Բանյա Լուկայի ազգային թատրոնը։ Հիմնադրել է «Բալկանֆիլմ» և «Դրինա-ֆիլմ» պրոդյուսերական ընկերությունները, որոնցից առաջինի կենտրոնական գրասենյակը Սերբական Հանրապետությունում է, երկրորդինը՝ Բելգրադում, և 2007 թվականից գեղարվեստական կինոնկարների արտադրություն է կազմակերպում։
Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2018 | Երբեք չավարտվող անցյալ | ||
2014 | Փոքրիկ Բուդդոն | Կրեստո | |
2012 | Doktor Rej i đavoli | Իվիցա | |
2011 | Zlatna levica, priča o Radivoju Koraću | Իվո Անդրիչ | |
Թշնամին | |||
2008 | Շրջագայություն | Ստանիսլավ |
Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2021 | Ալեքսանդր Հարավսլավացի | Մեհմեդ Սպահո | |
1995 | Օբրենովիչների արքայատոհմի վախճանը | Ալեքսանդր Օբրենովիչ արքա | |
1987−1988 | Վուկ Կարաջիչ (հեռուստասերիալ) | Յովան Պոպովիչ |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|