Տիմանի բլրաշար, գտնվում է արևելաեվրոպական հարթավայրի հյուսիս առևելյան մասում։ 900 կմ երկարությամբ ձգվում է Բարենցի ծովի Չեշի խորշից մինչև Վիչեգդա գետի ակունքները։ Հյուսիսային մասը կազմված է Կոսմինի կամեն, Տիմանի կամեն (մինչև 303 մ), միջին մասը՝ Չետլասկի կամեն (մինչև 417 մ) բլրաշարերից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 8)։
|