Տեսակ | ճաշ |
---|---|
Ենթատեսակ | մակարոնով ուտեստ |
Առաջացման երկիր | Իտալիա |
Timballo Վիքիպահեստում |
Տիմբալո (իտալ.՝ Timballo), իտալական թխվածքաճաշ՝ բաղկացած մակարոնեղենից[1], բրնձից[2] կամ կարտոֆիլից՝ մեկ կամ մի քանի այլ բաղադրիչների հետ (պանիր, միս, ձուկ, բանջարեղեն կամ մրգեր)[3][4]։ Երբեմն այն պատրաստում են՝ բաղադրիչները շերտավոր կամ շաքարային խմորի մեջ զետեղելով։ Իտալիայում կան այս ուտեստի բազմաթիվ տարածաշրջանային տարբերակներ։
«Timballo» տերմինը ծագել է հին ֆրանսիական tamballe բառից, որը նշանակում է թմբուկ, լիտավր, դափ, որն իր հերթին ծագում է արաբերենից[5]։ Արդեն 15-րդ դարում հայտնի էր timballo alla teramana-ն, որը բաղկացած էր ձվից և ալյուրից պատրաստված նրբաբլիթներից։ Սարդինիայում tumbalu-ն դարեր շարունակ եղել է հովիվների համար պուդինգ՝ պատրաստված այծի կաթից, մեղրից, թարմ ձվերից և կիտրոնի կեղևից։
Ֆրանսիացիները ամենայն հավանականությամբ տիմբալոյի բաղադրատոմսը մասամբ փոխառել են նեապոլիտանցիներից, այսպես կոչված «Երկու Սիցիլիաների թագավորությունում»՝ իրենց կարկանդակները ստեղծելու համար։ Հավանաբար ֆրանսիական անունը արմատավորվել է իտալական խոհանոցում։
Տիմբալոյի տեսակները տարբերվում են տարածաշրջանից տարածաշրջան և երբեմն այն անվանում են bomba, tortino, sartu (նեապոլիտանական մեկնաբանություն) կամ pasticcio (ավելի հաճախ օգտագործվում է հրուշակեղենի կեղևի մեջ թխված նմանատիպ ուտեստը նշելու համար)[3]։
Ճաշատեսակը պատրաստում են թավայում գմբեթի ձևով։ Մակարոնեղենը կամ բրինձը զետեղվեւմ են թխելու համար նախատեսված ամանի պատերին, ներսում տեղավորվում է միջուկը, ձվերը կամ պանիրն օգտագործվում են որպես կապող նյութ։ Բրինձը որպես բաղադրամաս օգտագործվում է Էմիլի Ռոմանյեում, որտեղ ուտեստը անվանվում է «բոմբա» և թխվում է աղավնուց կամ մեկ այլ որսամսից, ոլոռից, տեղական պանրից և մակարոնեղենի հիմքից։ Նրբաբլիթն որպես հիմնական բաղադրիչ օգտագործվւոմ է Աբրուցոյում, իսկ այլ շրջաններում օգտագործվում է ռավիոլի կամ նյոկի[3]։ Սիցիլիայում այն սովորաբար պատրաստվում է մակարոնեղենով և սմբուկով[6]։ Երբեմն օգտագործում են սնկով սոուս կամ ֆոնդատա, Պիեմոնտիի պանրի սոուս և բեշամել[3][7]։
Timballo-ն նշանավոր տեղ է զբաղեցնում 1996 թվականի «Մեծ գիշեր» ֆիլմում, չնայած ուտեստը այնտեղ կոչվում է timpano (տարածաշրջանային կամ ընտանեկան տերմին)[3]։ Ֆիլմը նպաստել է ուտեստի ժողովրդականության մեծացմանը[8][9]։
{{cite news}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)