Տին Լուչին | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | մարզիկ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 16, 1999[1] (25 տարեկան) |
Ծննդավայր | Ռիեկա, Խորվաթիա |
Ակումբ | RK Zagreb?, RK Zamet?, RK Zamet?, CB Ademar León?, Wisła Płock?, RK Nexe Našice? և Croatia men's national handball team? |
Տին Լուչին (խորվաթերեն՝ Tin Lučin. օգոստոսի 16, 1999[1], Ռիեկա, Խորվաթիա), խորվաթ ձեռնագնդորդ, որ հանդես է գալիս լեհական Վիսլա Պլոցկ թիմի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում[2]։
Լուչինը մեծահասակների մրցումներում իր կարիերան սկսել է խաղալով Կոզալա թիմում, այնուհետև՝ Զամետում, որտեղ ցուցադրել է իր խաղային մեծ կարողությունը բարձրագույն լիգայի առաջնության և EHF գավաթի խաղարկության հանդիպումներում[3]։ Զամետի կազմում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո նա միացել է Զագրեբի ՊՊԴ-ին, որի հետ նույնպես մեկ մրցաշրջան է անցկացրել, այնուհետև տեղափոխվել է լեհական Վիսլա Պլոցկ[4]։