Տղամարդ և կին կորեերեն՝ 남과 여 | |
---|---|
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ |
Թվական | փետրվարի 25, 2016[1] |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Lee Yun-ki?[2] |
Դերակատարներ | Jeon Do-yeon? |
Երաժշտություն | Bang Jun-seok? |
Պատմվածքի վայր | Ֆինլանդիա |
«Տղամարդ և կին» (կորեերեն՝ 남과 여, նոր ռոմանականացումով՝ Namgwa Yeo), ռեժիսոր Լի Յուն Գիի 2016 թվականի հարավկորեական մելոդրաման։ Պատմությունը տղամարդու և կնոջ մասին է, որոնք ձյունածածկ Ֆինլանդիայում ընկրկել են արգելված սիրո առջև։ Նրանք հանդիպել են Ֆինլանդիայում, որտեղ նրանց երեխաները հաճախում էին մասնագիտացված դպրոց։ Երկուն էլ ունեն ընտանիք, սակայն նրանք այդչափ տարված էին միմյանցով։ Հետո նրանք հանդիպում են Կորեայում և այլևս չեն կարողանում ապրել առանց միմյանց։
Սան Մինը գալիս է Ֆինլանդիա, որ իր՝ աուտիզմով հիվանդ երեխային ուղարկի մասնագիտացված ճամբար։ Նա իրեն օտար է զգում ձյունապատ Հելսինկիում։ Կի Հոնը ճարտարապետ էր, որը Ֆինլանդիայում գործուղման էր։ Նրա ընտանեկան կյանքը ևս հեռու էր իդելականից. դուստրը տառապում էր դեպրեսիայով, իսկ կինը՝ հոգեկան խանգարումներով։ Սան Մինը և Կի Հոնը հանդիպում են երեխաներին ճամբար ուղարկելիս։ Նրանք, դեպի ճամբար կարճ ճանապարհորդություն կատարելուց հետո, սկսում են հարմարավետ զգալ միմյանց հետ։ Դեպի Հելսինկի վերադարձի ժամանակ փակ ճանապարհների պատճառով նրանք հայտնվում են կտրված աշխարհից մի տան մեջ, որը մոտ էր անտառին և լճին։ Զիջելով անհաղթահարելի կրքին՝ նրանք գիշերն անցկացնում են միասին։ Բայց, հաջորդ օրը ամեն մեկը գնում է իր ճանապարհով՝ այդպես էլ չհարցնելով միմյանց անունները...
2014 թվականի փետրվարի 21-ին հայտնվեցին լուրեր այն մասին, որ Չոն Դո Յոնը և Յուն Սոկը քննարկում են «Տղամարդ և կին» ֆիլոմում նկարահանվելու առաջարկը[3]։ 2014 թվականի օգոստոսի 8-ին հայտնի դարձավ, որ գ;խավոր դերերում են լինելու Չոն Դո Յոնը և Կոն Յուն[4]։ Չոն Դո Յոնի համար սա ռեժիսոր Լի Յուն Գիի հետ երկրորդ պրոեկտն է։ Ավելի վաղ նրանք աշխատել են «Իմ թանկագին թշնամի» ֆիլմի (2008) վրա։
Նկարահանումները սկսվել են 2014 թվականի նոյեմբերի 13-ին և ավարտվել են 2015 թվականի մարտի 23-ին։ 2015 թվականի փետրվարին նկարահանումները անց են կացվել Ֆինլանդիայում և Էստոնիայում։
Ի սկզբանե ֆիլմի թողարկումը պլանավորված էր 2015 թվականի վերջին, բայց հետո տեղափոխվել էր 2016 թվականի փետրվար[5]։ Ֆիլմի պրեմիերան Հրավային Կորեայում տեղի է ունեցել 2016 թվականի փետրվարի 25-ին[6]։
남과 여 OST | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Արտիստ | Տևողություն | ||||||
1. | «남과 여 Opening» | Պան Ջուն Սոկ | 1:00 | ||||||
2. | «겨울 호수» | Պան Ջուն Սոկ | 2:03 | ||||||
3. | «Main Theme» | Պան Ջուն Սոկ | 1:14 | ||||||
4. | «숲길을 걷다» | Պան Ջուն Սոկ | 2:13 | ||||||
5. | «위로» | Պան Ջուն Սոկ | 1:31 | ||||||
6. | «돌아오는 길» | Պան Ջուն Սոկ | 1:18 | ||||||
7. | «재회» | Պան Ջուն Սոկ | 0:59 | ||||||
8. | «손길» | Պան Ջուն Սոկ | 1:27 | ||||||
9. | «격정» | Պան Ջուն Սոկ | 1:19 | ||||||
10. | «일상» | Պան Ջուն Սոկ | 1:51 | ||||||
11. | «그리워하다» | Պան Ջուն Սոկ | 0:45 | ||||||
12. | «배웅» | Պան Ջուն Սոկ | 1:35 | ||||||
13. | «그에게 가는 길» | Պան Ջուն Սոկ | 1:03 | ||||||
14. | «정사» | Պան Ջուն Սոկ | 3:22 | ||||||
15. | «우리는 여기까지» | Պան Ջուն Սոկ | 1:04 | ||||||
16. | «아이를 찾아서» | Պան Ջուն Սոկ | 1:45 | ||||||
17. | «이별» | Պան Ջուն Սոկ | 2:27 | ||||||
18. | «다시 보다» | Պան Ջուն Սոկ | 1:18 | ||||||
19. | «돌아갈 수 없는» | Պան Ջուն Սոկ | 3:02 | ||||||
20. | «남과 여 Ending» | Պան Ջուն Սոկ | 1:55 | ||||||
33:14 |
|