Տյերնո Մոնենեմբո | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Thierno Saïdou Diallo |
Ծնվել է | հուլիսի 21, 1947[1] (77 տարեկան) |
Ծննդավայր | Porédaka, Mamou Prefecture, Մամու, Գվինեա |
Մասնագիտություն | վիպասան |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Գվինեա |
Ուշագրավ աշխատանքներ | The King of Kahel?, The Black Terrorist? և An attieké for Elgass? |
Պարգևներ | |
Tierno Monénembo Վիքիպահեստում |
Տյերնո Մոնենեմբո, իսկական անունը` Տյերնո Սայդու Դիալլո (ֆր.՝ Tierno Monénembo, Thierno Saïdou Diallo, հուլիսի 21, 1947[1], Porédaka, Mamou Prefecture, Մամու, Գվինեա), գվինեացի գրող, որը գրել է ֆրանսերենով։
Փրկվելով Ահմեդ Սեկու Տուրեի բռնապետական ռեժիմից` 1969 թվականին փախել է Սենեգալ, այնուհետև` Կոտ դ'Իվուար։ 1973 թվականին մեկնել է Ֆրանսիա, Լիոնի համալսարանում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա կենսաքիմիայից։ Դասավանդել է Մարոկկոյում և Ալժիրում։ Եղել է Միդդլբերի քոլեջի հրավիրված պրոֆեսոր (Վերմոնտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)։
Որպես գրող իր դեբյուտն է նշել 1979 թվականին։ Ապրում է Ֆրանսիայում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տյերնո Մոնենեմբո» հոդվածին։ |
|