Տնային սնկեր | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Coniophoraceae
Ulbr. 1928
|
||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||
Coniophora DC. 1815 | ||||||||||
|
Տնային սնկեր[1] (լատին․՝ Coniophoraceae), բազիդիավոր աֆիլոֆորային սնկերի ընտանիք։ Հայտնի են 8 ցեղ և 50 տեսակ, Հայաստանում՝ 2 ցեղ և 3 տեսակ՝ կոնիոֆորա սովորական (Coniop- hora puteana) և այլն։ Առավել տարածված է իսկական տնային սունկը կամ սերպուլա լացողը (Serpula lacrimans)։ Աճում է ամենուրեք (քայքայված բնափայտի, հատակի փտած տախտակների վրա, տարբեր շինություններում, նկուղներում, հանքերում)՝ տարվա բոլոր ամիսներին։ Պտղամարմինը միամյա է, հազվադեպ՝ բազմամյա (տրամագիծը՝ մի քանի սմ-ից մինչև 1 մ), դարչնագույն, ժանգագորշ, փռված, փառանման, կաշեկերպ, երբեմն՝ բավականին մսալի, թեթևակի ամրացած հիմնանյութին։ Սնկամարմինն ամուր է, բամբականման, սպիտակ, հաճախ՝ դեղնավուն կամ մոխրագույն։ Առկա են լավ զարգացած սպիտակ, դեղին, մոխրագույն կամ գորշավուն միցելիումային ձգաններ (ռիզոմորֆներ)։ Փտած բնափայտի վրա հանդիպում են բամբականման, սպիտակ կամ մոխրագույն, դեղնավուն խոշոր միցելիումի կուտակումները։ Վնասակար տեսակ է. առաջացնում է փտում, թաղանթանյութի ակտիվ քայքայում։ Բնափայտի լրիվ փտումը և քայքայումը տեղի է ունենում 0,5-1 տարվա ընթացքում։
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |