Տնտեսական կոլապս, այս տերմինն օգտագործվում է ծայրահեղ ծանր տնտեսական վիճակը նկարագրելու համար։ Տնտեսական կոլապսի երկարատև գոյության արդյունքները կարող են հանգեցնել բանկրոտի և բարձր գործազրկության (օրինակ, Մեծ Բրիտանիայի 1930-ականների Մեծ դեպրեսիան), նորմալ առևտրի պարալիզացման (օրինակ,Գերմանիայում 1920-ական թվականներին), մահացության մակարդակի կտրուկ աճի և բնակչության անկման (օրինակ, 1990-ականներին նախկին ԽՍՀՄ երկրներում)[1]։
Հաճախ տնտեսական անկումը հանգեցնում է սոցիալական քաոսի, քաղաքացիական անկարգություններ և անհնազանդությունների, օրենքի և կարգի խախտման հետ։ Տնտեսական կոլապսի օրինակ է՝ Մեծ դեպրեսիան։
Գոյություն ունեն մի քանի արձանագրված և լավ ուսումնասիրված տնտեսական կոլապսի դեպքեր, որոնցից մեկը՝ «Մեծ Դեպրեսիան» է ։
«Մեծ Դեպրեսիան» հասկանալը մակրոէկոնոմիկայի հիմնական դրույներից է[2]։ Բեն Բեռնանկեի մեկնաբանություններում բացատրվում է կոնկրետ պատճառների որոշման դժվարությանը։
Նախկին տնտեսական անկումների պատճառները ինչպես քաղաքական էին, այնպես էլ՝ տնտեսական։ Եղել են նաև այլ պատճառներ՝ պատերազմ, սով, կառավարության կոպիտ սխալներ և այլն։
Որոշ դեպքերում շրջափակումները և մբարգոն կարող են հանգեցնել տնտեսական կոլապսի։ ԱՄՆ-ում 1807 թվականին ընդունված էմբարգոի մասին օրենքը պատերազմող եվրոպական երկրների նկատմամբ գրեթե երկրին հասցրեց տնտեսական ջախջախման, մասնավորապես, նավահանգստային քաղաքներում։