Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրո (անգլ.՝ National Bureau of Economic Research, NBER), մասնավոր ոչ առևտրային կազմակերպություն ԱՄՆ-ում՝ հիմնված 1920 թվականին ԱՄՆ-ում տնտեսության օբյեկտիվ քանակական վերլուծության աջակցության համար։ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն համարվում է ԱՄՆ տնտեսաության միկրո-, մակրո- և միջազգային մակարդակների բարձրորակ վերլուծության խոշոր մատակարար։ Կազմակերպությունը բացի մի շարք խնդիրները՝ զբաղվում է գործնական ակտիվության շրջանների ուսումնասիրությամբ։ Բյուրոյի աշխատակից հետազոտողները պետք է կանխորոշեն տնտեսական ցիկլերի բարձրագույն և ցածրագույն կետերը և տնտեսության իրադրության ցուցանիշներ մշակեն։ NBER-ի նախագահը Ջեյմս Փոթերբան է։
Այդ մասնավոր, ոչ առևտրային հետազոտական կազմակերպության նպատակն այն է, որ նպաստեն նրան, որ մարդիկ ավելի լավ հասկանան՝ ինչպես աշխատում տնտեսությունը։ Բյուրոն տնտեսագիտական հետազոտություններ է անցկացնում բարձր պաշտոնյաների, բիզնես մասնագետների և ակադեմիական հանրույթի հետ։ ԱՄՆ հարյուրավոր առաջավոր գիտնականներ տնտեսագիտության և գործարարության բնագավառից հանդիսանում են Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի հետազոտողներ։ Նրանք կենտրոնանում են փորձարարական հետազոտության չորս տիպերի վրա. նոր վիճակագրական մեթոդների զարգացում, տնտեսական վարքագծի քանակական գնահատում, ամերիկյան տնտեսության վրա պետական քաղաքականության ազդեցության գնահատում, պետական քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ այլընտրանքային առաջարկությունների վերամշակում։ Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ նվաճախ 53 ամերիկացիներից 25-ը և Տնտեսական խորհրդատուների խորհրդի 13 նախագահները եղել են Բյուրոյի հետազոտողներ[1]։
NBER.org կայքը տեղեկատվություն է տրամադրում կազմակերպության բոլոր հետազոտական ծրագրերի և հրատարակությունների մասին, ներառյալ՝ հրապարակումները, NBER հետազոտական ծրագրերը տնտեսագիտության տարբեր բնագավառներում, վիճակագրական տվյալների բազաները, աշխատակիցների մասին տեղեկատվություն, օգտակար հղումներ տնտեսագիտական թեմաներով։ 2002 թվականի վերջին NBER-ն ուներ շուրջ 20 հետազոտական ծրագիր հետևյալ թեմաներով.