Տշեպո Մոտսեպե

Տշեպո Մոտսեպե
Դիմանկար
Ծնվել էհունիսի 17, 1953(1953-06-17) (71 տարեկան)
ԾննդավայրՍոուետո, Յոհաննեսբուրգ (քաղաքային շրջան), Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն
Քաղաքացիություն ՀԱՀ
ԿրթությունՀարվարդի հանրային առողջության դպրոց և University of KwaZulu-Natal?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՍիրիլ Ռամաֆոսա
Ծնողներհայր՝ Chief Augustine Butana Chaane Motsepe?[1], մայր՝ Margaret Martha Keneilwe "Kay" Motsepe?[1]
Զբաղեցրած պաշտոններFirst Lady of South Africa?
ԿուսակցությունԱֆրիկյան ազգային կոնգրես
 Tshepo Motsepe Վիքիպահեստում

Տշեպո Մոտսեպե (հունիսի 17, 1953(1953-06-17), Սոուետո, Յոհաննեսբուրգ (քաղաքային շրջան), Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն) հարավաֆրիկացի բժիշկ և գործարար կին, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի կինը, Բրիջիթ Ռադեբեի և Պատրիս Մոտսեպեի քույրը[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տշեպո Մոտսեպեն սովորել է որպես բժիշկ Կվազուլու-Նատալի համալսարանում և իսկ մագիստրատրոսական աստիճանը ստացել է հանրային առողջության ոլորտում Հարվարդի հանրային առողջության դպրոցում։ 2012 թվականին ավարտել է Սոցիալական ձեռներեցության սերտիֆիկացիոն ծրագիրը Գորդոնի բիզնեսի ինստիտուտում։ Մոտսեպեն աֆրիկյան «Self Help Trust» բարեգործական ընկերության ներկայիս նախագահն է, որը կենտրոնացած է Վաղ մանկական զարգացման և կրթության վրա[3]։

Նա աշխատել է Մմակաուի, Մաֆիկենգի, Յոհանեսբուրգի, Պրետորիայի և Զիմբաբվեի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցներում։ Նա Վերարտադրողական առողջության հետազոտական ինստիտուտի նախկին փոխտնօրենն է։

Տշեպո Մոտսեպեն ամուսնացած է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ, որից ունի չորս երեխա։ Մոտսեպեն Ռամաֆոսայի երրորդ կինն է։ Նրա հայրը հանգուցյալ Շեֆ Ավգուստին Բուտանա Չաան Մոտսեպեն է, եղբայրը՝ հանքարդյունաբերության մագնատ Պատրիս Մոտսեպեն, իսկ քույրը Աֆրիկյան ազգային կոնգրեսի քաղաքական գործիչ և էներգետիկայի նախկին նախարար Ջեֆ Ռադեբենի կինը՝ Բրիջիթ Ռադեբենա[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Geni(բազմ․) — 2006.
  2. «SA's new First Lady, Tshepo Motsepe». Enca.com. 2018 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  3. Schreuder, Nica (2018 թ․ փետրվարի 15). «SA – Here's everything you need to know about your new first lady». The Citizen. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  4. Matangira, Lungelo (2018 թ․ փետրվարի 15). «Keeping up with the Ramaphosas: Meet SA's new first family». Ewn.co.za. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.