Տոլորս, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Գյուղի պաշտոնական անունը Տոլորս է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում կոչվել է Դուլուս անունով։
Գյուղը գտնվում է Տոլորսի ջրամբարի արևելյան ափին՝ ծովի մակարդակից 1760-1800 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 111 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 4 կմդեպի հարավ։
Հիշատակվել է Ստեփանոս Օրբելյանի կողմից, որը գյուղն անվանել է Տոլորք։ Գյուղի մասին կան նաև վկայություններ՝ արված պատմաբան և աշխարհագրագետ Ղևոնդ Ալիշանի կողմից, որը նշում էր, որ մոտավորպաես 1890 թվականին Տոլորսն ուներ 140 տուն բնակիչ։
Հին Տոլորս գյուղը Որոտանի ՀԷԿ-երի կասկադի հիդրոհանգույցների շինարարության պատճառով մնացել է Տոլորսի ջրամբարի տակ, իսկ այժմյան Տոլորսը գտնվում է հենց ջրամբարի ափին։
Հին Տոլորս գյուղում հնագետների կողմից հայտնաբերվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի դամբարաններ՝ լի ամեն տեսակ ոսկյա զարդերո և բրոնզե արձանիկներով։ Գյուղի մոտակա բլուրների է վրա գտնվում միջին դարերին վերագրվող գերեզմանատուն՝ երկթեք և օրորոցաձև տապանաքարերով։
Գյուղն ուներ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (կառուցված` 1861 թ.), որը սակայն մասամբ հայտնվել է ջրամբարի ջրերի տակ[3]։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Տոլորսի մշտական բնակչությունը կազմել է 332, առկա բնակչությունը՝ 268 մարդ[2]։ 1918 թվականին գյուղում ապրել են նաև ադրբեջանցիներ, որոնք սակայն կազմել են փոքրամասնություն[4]։ Ստորև ներկայացված է Տոլորս գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի
|
1831
|
1873
|
1897
|
1926
|
1939
|
1959
|
1970
|
1979
|
1989
|
2001
|
2011
|
Բնակիչ
|
88
|
495
|
905
|
740
|
730
|
377
|
344
|
288
|
376
|
406[6]
|
332[2]
|
- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Տոլորսի Սուրբ Հռիփսիմե Եկեղեցի». Պատմական Հետք. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 116
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 43)։
|