Տոմ դը Սավուա ֆր.՝ Tomme de Savoie | |
---|---|
Տեսակ | պանիր կովի կաթից, ֆրանսիական պանիր և պինդ անեփ պանիր |
Առաջացման երկիր | Ֆրանսիա |
Տարածաշրջան | Սավոյում և Վերին Սավոյում |
Կաթ | կովի կաթ |
Պաստերիզացում | չկա |
Կազմվածք | կիսակարծր |
Հասունացման ժամանակաշրջան | 10 շաբաթ |
Սերտիֆիկացում | PDO (1992) |
Հայտնի է | 13-րդ դար |
Քաշ | 1,5-3 կգ |
Ձև | Գլանաձև |
Tomme de Savoie Վիքիպահեստում |
Տոմ դը Սավուա (ֆր.՝ Tomme de Savoie), մամլված ֆրանսիական պանիր կովի կաթից։
Պանիրը հայտնի է 13-րդ դարից։ Այն արտադրում են Սավոյում և Վերին Սավոյում։
Պանիրն արտադրվում է կլոր տարին, և այն ունի տարբեր հատկություններ։ Հատկությունները կախված են նրանից, թե ինչով են սնվում կովերը՝ չոր խոտով ձմռանը, թե խոտով ամռանը։ Պանրի հեղուկը հեռացնելու համար այն մի փոքր սեղմում են, ինչի շնորհիվ այն դառնում է ամուր և տոկուն, ինչպես նաև կարող երկար պահպանվել։ Պանիրը հասունանում է նկուղում 10 շաբաթների ընթացքում։
Պանրի գլուխը, որը պատված է հաստ մոխրագույն-շագանակագույն կեղևով, ունի 18-30 սմ տրամագծով գլանի տեսք, բարձրությունը՝ 5-8 սմ է, իսկ քաշը 1,5-3 կգ։ Կեղևը ուտելի չէ, ունի բնական դեղին և կարմիր գույների բորբոսի բծեր։ Տոմ դը Սավուան տարբերվում է ցածր յուղայնությամբ՝ 20-45 %: Միջուկը փափուկ է, առաձգական և փոքր-ինչ շոռ։ Այն նաև ունի փոքր «աչքեր»։ Պանիրն ունի մի փոքր «հում» հոտ, և համը հարուստ է մրգային և խոտային երանգներով։
Տոմ դը Սավուան մատուցում են երշիկեղենի, մրգերի ու հացի հետ։ Ամենից լավ պանիրը համապատասխանում է սավոյական գինիներին կամ Côtes de Beaune-ի գինիներին։