![]() | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Տոմաշ Մարտինս Պոդստավսկի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 30, 1995 (30 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Պորտու, Պորտուգալիա | ||||||||||||||||||||
Հասակ | 181 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 72 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||
Համար | 56 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Տոմաշ Մարտինս Պոդստավսկի (պորտ.՝ Tomás Martins Podstawski, հունվարի 30, 1995[2], Պորտու[3]), լեհական ծագմամբ պորտուգալացի ֆուտբոլիստ[4]։ Խաղում է Պորտուի երկրորդ թիմում և Պորտուգալիայի մինչև 19 և 20 տարեկանների հավաքականներում։
Ծնվել է Պորտու քաղաքում[4]։ Ֆուտբոլիստի մայրը՝ Մարիան, նախկինում հանդես է եկել Պորտուգալիայի մարմնամարզության հավաքականում[4]։ Հայրը, Վլոդզիմեժը, խաղացել է բասկետբոլ բիդգոշական ակումբում և հանդբոլ «Վարշավյանկայում»[4]։ Ծնողները ծանոթացել են ուսման ժամանակ՝ Կիևում[4]։ Տոմաշն ունի երկու եղբայր՝ Անտոնիո (1998) և Ֆիլիպե (2002), ովքեր խաղում են «Բոավիշտա» ակումբում[4]։
Ոււնի Պորտուգալիայի և Լեհաստանի քաղաքացիություն[5]։ Գիտի պորտուգալերեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն և լեհերեն լեզուները[4]։ Ավարտել է ջութակի երաժշտական դպրոցը[4]։
Ֆուտբոլով սկսել է զբաղվել «Բոավիշտայում», քանի որ դպրոցը մոտ էր իրենց տանը (հոր խոսքերով)[4]։ 2009 թվականին հրավիրվել է «Պորտու»[4]։ Խաղացել է ակումբի երիտասարդական և պատանեկան հավաքականներում։
2012 թվականի փետրվարի 22-ին Վիկտոր Պերեյրայի կողմից ընդգրկվել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում պատասխան խաղում[4][6]։ Խաղին ստացել է իր անունով և 42 համարով մարզաշապիկ, որը պահպանում է[4]։ Խաղադաշտ դուրս չի եկել։
2012-13 մրցաշրջանից խաղում է Սեկունդա Լիգայում հանդես եկող «Պորտու B» ակումբում[1]։ Առաջին մրցաշրջանում խաղաց թիմի 4 խաղերում, 2013-14 մրցաշրջանում 11 անգամ հայտնվել է մեկնարկային կազմում (8-ում հետո փոխարինվել է), իսկ 13-ում փոխարինվել է[1]։ Մրցաշրջանի արդյունքներով թիմը Սեկունդայում զբաղեցրեց երկրորդ տեղը, որը հնարավորություն էր տալիս խաղալ Լիգա Սագրիշում, բայց որպես ֆարմ ակումբ նա մնաց Սեկունդայում։
Մասնակցել է ՈՒԵՖԱ Պատանեկան Լիգա 2013-2014 թթ.-ին։
Խաղացել է Պորտուգալիայի մինչև 16, 17, 18, 19 և 20 տարեկանների հավաքականներում։ Մինչև 17 և 19 տարեկանների հավաքականներում եղել է դրանց ավագը[7]։
Մինչև 17 տարեկանների հավաքականի հետ մասնակցել է Լիխտենշտայնի Պատանիների Եվրո 2010 թ.-ին։ Այդ ժամանակ Պորտուգալիան խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը և դուրս չեկավ կիսաեզրափակիչ։
Մինչև 19 տարեկանների հավաքականի հետ մասնակցել է 2013 (3-4 տեղեր) և 2014 թվականների Եվրոպայի պատանեկան առաջնություններին (որպես թիմի ավագ, 2 տեղ[7])։ 2014 թ.-ին Ավստրիայի դեմ խաղում խփել է գոլ[7]։
Համարվում է Լեհաստանի հավաքականի պոտենցիալ ֆուտբոլիստ, սակայն ինքը ֆուտբոլիստը գերադասում է Պորտուգալիայի հավաքականը[5][6]։
Պորտու В
Պորտուգալիայի հավաքական
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմաշ Պոդստավսկի» հոդվածին։ |
|