Տոմաշ Ռաձինսկի (լեհ.՝ Tomasz Radziński, դեկտեմբերի 14, 1973(1973-12-14)[1][2][3], Պոզնան, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհական ծագմամբ կանադացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող։ Խաղացել է Կանադայի հավաքականում։
Կանադա տեղափոխվելուց առաջ Տոմաշ Ռաձինսկին խաղացել է Լեհաստանում և Գերմանիայում։ 1990 թվականին միացել է «Նորթ Յորք Ռոքեթս» ակումբին, այնուհետև հանդես է եկել «St. Catharines Roma» ակումբում։ 1994 թվականին տեղափոխվել է «Ժերմինալ Բեերսխոտ», որտեղ մասնակցել է 104 խաղի և խփել 40 գոլ։ 1998 թվականին տեղափոխվել է Բելգիայի «Անդերլեխտ», որը հաղթել է Բելգիայի առաջնությունում, իսկ Ռաձինսկին 2000/01 մրցաշրջանում ճանաչվել է լավագույն ռմբարկու՝ դառնալով 23 գոլի հեղինակ։ 2001 թվականին ֆուտբոլիստին գնել է անգլիական «Էվերթոն» ակումբը 6.750.000 եվրոյով։ Հետագայում տեղափոխվել է Լոնդոնի «Ֆուլհեմ» 3 միլիոն եվրոյով։ Նա երեք տարի անցկացրել է այդ ակումբում՝ մասնակցելով 93 խաղի և խփելով 10 գոլ։ 2007 թվականի ամռանը տեղափոխվել է «Շկոդա Կսանտի» ակումբ։ 2008 թվականի օգոստոսին նա տեղափոխվել է «Լիերս» ակումբ 250 հազար եվրոյի դիմաց։
2013 թվականից մինչև 2015 թվականը աշխատել է որպես «Լիերս» ակումբի տեխնիկական տնօրեն։
1995 թվականից խաղացել է Կանադայի հավաքականում՝ անցկացնելով 46 հանդիպում և դառնալով 10 գոլի հեղինակ[4]։
- 2011 թվականի հուլիսի 29-ի դրությամբ
- Բելգիայի չեմպիոն – 1999/00, 2000/01
- Բելգիայի գավաթակիր – 1996/97