Տոմաշ Վլչեկ

Տոմաշ Վլչեկ
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 28, 2001(2001-02-28) (23 տարեկան)
Ծննդավայր Կլադնո, Կենտրոնաչեխական շրջան, Չեխիա
Հասակ 181 սանտիմետր
Դիրք պաշտպան

Տոմաշ Վլչեկ (չեխ․՝ Tomáš Vlček, փետրվարի 28, 2001(2001-02-28), Կլադնո, Կենտրոնաչեխական շրջան, Չեխիա), չեխ ֆուտբոլիստ, «Սլավիա» ակումբի և Չեխիայի հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլչեկը «Նովոմեստեցկի Կլադնո», «Կլադնո» և մայրաքաղաքային «Սլավիա» ակումբների սան է։ 2018 թվականին ֆուտբոլիստն ընդգրկվել է վերջինիս հայտացուցակում մրցաշրջանի համար։ Սեպտեմբերի 26-ին Չեխիայի գավաթի խաղարկության՝ «Ուստի նադ Լաբեմի» դեմ նշել է իր նորամուտը հիմնական կազմում[1]։ 2019 թվականին Տոմաշը վարձավճարով տեղափոխվել է «Ուստի նադ Լաբեմ»։ Օգոստոսի 2-ին «Պրոստեյովի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Չեխիայի ազգային լիգայում [2]։ 2020 թվականին Վլչեկը վարձավճարով տեղափոխվել է «Վիսոչինա»։ Սեպտեմբերի 22-ին «Խրուդիմայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[3]։ 2021 թվականի նոյեմբերի 20-ին «Պրշիբրամի» դեմ խաղում Տոմաշը խփել է իր առաջին գոլը «Վիսոչինայի» կազմում[4]։

2022 թվականի ամռանը Վլչեկը վարձավճարով տեղափոխվել է «Պարդուբիցե»։ Հուլիսի 31-ին «Դինամո Չեսկե-Բուդեյովիցեի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Գամբրինուս լիգայում[5]։ Օգոստոսի 14-ին լիբերեցկի «Սլովանի» դեմ խաղում Տոմաշը խփել է իր առաջին գոլը «Պարդուբիցեի» կազմում[6]։

Վարձավճարային պայմանագրի ավարտից հետո Վլչեկը վերադարձել է «Սլավիա»։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականին Վլչեկը Չեխիայի երիտասարդական հավաքականի կազմում Ռումինիայում և Վրաստանում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում նա խաղադաշտ է դուրս եկել Իսրայելի թիմի դեմ խաղում[7]։

2024 թվականի մարտի 26-ին Հայաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում Վլչեկը նշել է նորամուտը Չեխիայի ազգային հավաքականի կազմում[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սլավիա Պրահա VS. Ոիստի նադ Լաբեմ 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018-09-26.
  2. «Ուստի նադ Լաբեմ VS. Պրոստեյով 3:1» (անգլերեն). soccerway.com. 2019-08-02.
  3. «Խրուդիմ VS. Վիսոչինա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2020-09-22.
  4. «Վիսոչինա VS. Պրշիբրամ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021-11-20.
  5. «Պարդուբիցե VS. Դինամո Չեսկե-Բուդեյովիցե 0:2» (անգլերեն). soccerway.com. 2022-07-31.
  6. «Պարդուբիցե VS. Սլովան Լիբերեց 2:1» (անգլերեն). soccerway.com. 2022-08-14.
  7. «Իսրայել (մինչև 21) VS. Չեխիա (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2023-06-28.
  8. «Չեխիա VS. Հայաստան 2:1» (անգլերեն). soccerway.com. 2024-03-26.