Տոմատի պյուրե

Պահածոյացված տոմատի պյուրե

Տոմատի պյուրե, պոմիդորներից պատրաստված պահածոյացված սննդամթերք։ Պատրաստի պահածոն իրենից ներկայացնում է տրորված պյուրեանման կամ մածուկանման խտացված տոմատի զանգված։ Տոմատի մածուկից և տոմատի սոուսից տարբերվում է պնդությամբ։ Որքան բարձր է տոմատի պյուրեի պնդությունը, այնքան առավել արտահայտիչ բուրմունք ունի։"[1][2] Տոմատի պյուրե կարող է կոչվել այն տոմատի զանգվածը, որում չոր նյութերը կազմում են 12-ից մինչև 24%։ 24%-ից ավելի չոր նյութեր պարունակելու դեպքում զանգվածը կոչվում է մածուկ։

Պահածոների արտադրության տեխնոլոգիան կատարվում է նախևառաջ հումքի լվացմամբ, ողողմամբ, ջոկմամբ, այնուհետև` հումքը տեսակավորվում է, կրկին ողողվում, իսկ հետո ջարդվում, սերմազատվում, տաքացվում, տրորվում, նորից տաքացվում և ի վերջո՝ խտացվում։

Լայն ժողովրդականություն է վայելում հատկապես իտալական խոհանոցում։ Երբեմն կոչվում է նաև պասսատա (իտալ.` passata di pomodoro

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Պահածոյացման տեխնոլոգիա», Ժ. Գ. Աղաջանյան, խմբ. Ա. Ա. Ֆահրադյան. - Երևան։ «ՀՊԱՀ», 2011, Մաս 1 - 405 էջ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Barbara Ann Kipfer The Culinarian: A Kitchen Desk Reference 2012 Page 561 The differences between tomato paste, tomato purée, and tomato sauce are texture and depth of flavor (the thicker the consistency, the deeper the flavor)."
  2. Sudheer, K.P. & V.Indira, Post Harvest Technology of Horticultural Crops: Vol.07. 2007 ... - Page 163 "The product is very similar to tomato puree except that the solid concentration is more. Tomato paste is the product obtained by removal of peel and seeds from tomatoes, followed by concentration of juice by evaporation under vacuum."