Բնակավայր | ||
---|---|---|
Տոմբվա | ||
Երկիր | Անգոլա | |
Համայնք | Namibe Province? | |
Մակերես | 17 729 կմ² | |
Բնակչություն | 54 873 մարդ (2014)[1] | |
| ||
Տոմբվա (պորտ.՝ Tômbua), քաղաք և մունիցիպալիտետ Անգոլայում, Նամիբի վարչական կենտրոն։
Պորտուգալացիները առաջին անգամ եղել են այդ տարածքում (որտեղ հիմա գտնվում է Տոմբվան) 1466 թվականի արշավանքի ժամանակ։ Նրանք գտնում են երկու մեծ ծառեր, որոնք կոչվում են Կուրոկա և Անգրա-դաս-Դուաս-Ալդեյաս։ 1839 թվականի սեպտեմբերի 24-ին այդտեղ այցելում է կապիտան Պեդրո Ալեքսանդրինո դա Կունյան և վերանվանում է գյուղ Կուրոկա և Անգրա-դաս-Դուաս-Ալդեյաս Պորտու-դու-Պինդայում։ Պորտուգալացիները վախենում էին Բրիտանական ազդեցության մեծացումից տարածաշրջանում հետախույզ Ջեյմս Էդվարդ Ալեքսանդրի այցից հետո։ Պորտո դո Պինդա գյուղը վերանվանում է Պորտ Ալեքսանդր, անուն, որը մնում է բնակավայրում մինչև գաղութային շրջանի ավարտը։ Պորտուգալացիներն առաջին անգամ սկսում են ամրոց կառուցել, որի մոտ աճում են ձկնորսական նավահանգիստ Ալեքսանդրը և Սան Մարտին դոս Տիգրեշը[2] (լքված 1975 թվականին)։ Մունիցիպալիտետ Պորտո Ալեքսանդրը պաշտոնապես հիմնադրվել է 1895 թվականին և այդ անվանումը պահել է մինչև 1975 թվականը[3]։
Տոմբուա մունիցիպալիտետի մակերեսը կազմում է 18 019 կմ²։ Այն իր չափերով խոշորագույնն է Նամիբ նահանգում[4]:Տոմբուան միակ մունիցիպալիտետն է Նամիբում, որ օգտագործում է Կունենե գետի ջրերը, որն ամբողջությամբ չի ցամաքում տարվա ընթացքում [3]:
Մունիցիպալետի բնակչությունը մոտ 187,000 է։ Տոմբվան մունիցիպալիտետի կենտրոնն է, այնտեղ ապրում է բնակչության 60 %-ը։ Էթնիկ կազմն է մուկաբալա ցեղը, խիմբան (բնակչության մեծամասնությունը) և ժողովուրդների կոյսանյան խումբը։ Մունիցիպալիտետի բնակչության մոտ 50%-ը գործածում է պորտուգալերենը որպես հիմնական լեզուն, տարածվածությամբ երկրորդը կուվալեն է[4]։
Տոմբուա մունիցիպալիտետի տնտեսությունը հիմնված է ձկնորսության և ձկան վերամշակման արտադրության վրա։ Նաև նշանակալի եկամուտ է բերում զբոսաշրջությունը։ Մունիցիպալիտետի տարածքում է գտնվում Իոնի Ազգային պարկը և Սան-Մարտին-դուշ-Տիգրեշի քանդված բնակավայրը[5]։