Տորտոնիի մոտ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Մանե |
տարի | 1875 |
բարձրություն | 26 սանտիմետր |
լայնություն | 34 սանտիմետր |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան[1] |
հավաքածու | Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան |
սեփականատեր | Իզաբելլա Ստյուարտ Գարդներ[2] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Տորտոնիի մոտ», Էդուարդ Մանեի նկարը՝ ստեղծված 1878–1880 թվականներին։ 1990 թվականին նկարը գողացվել է բրիտանական Ստյուարտ Գարդների թանգարանից և մինչ օրս գտնվելու վայրը հայտնի չէ[3][4][5]։
Նկարում պատկերված է նոթատետրով մի երիտասարդ (ինքնությունը դեռ պարզված չէ), որը նստած է փարիզյան «Տորտոնի» սրճարանում՝ սեղանիկի մոտ, որը գտնվում է Իտալացիների բուլվարում[6]։ Սեղանիկին նրա կողին կա գարեջրի կիսադատարկ բաժակ[7]։ Ինքը՝ Էդուարդ Մանեն եղել է այդ սրճարանի հաճախակի այցելուն․ նրա և բոհեմի մյուս ներկայացուցիչների համար սրճարանի տերերը առանձնացրել էին երկու առանձին սեղանիկ[8]։
Նկարի պատկերը օգտագործվել է «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի առաջին էպիզոդում («Ծննդյան օր»)։
Նկարը ցուցադրվել է Ստյուարտ Գարդների թանգարանում, մարտի 18-ին մի քանի գող, հագնված ոստիկանական համազգեստ, թանգարանից գողացել են հայտնի նկարիչների 13 աշխատանք։ «Տորտինիի մոտ»-ից բացի, գողացվել են երկու գեղարվեստական կտավ և Ռեմբրանդի մի ուրվանկար, Յան Վերմեերի «Համերգը» և Էդգար Դեգայի աշխատանքները[9][10][11]։ 2013 թվականի մարտի 18-ին ՀԴԲ ներկայացուցիչները հայտնել են հանցագործության բացահայտման և այն մասին, որ նկարները գողացվել են կազմակերպված հանցավոր խմբակցության կողմից, սակայն դրանց գտնվելու վայրը դեռ հայտնի չէ[12][13]։