Տորֆաբուժություն

Կինը ցեխի լոգանքից հետո (բացիկ, 1927 թվական)

Տորֆաբուժություն, ցեխաբուժության եղանակ, տորֆի օգտագործումը բուժիչ նպատակով։ Սովորաբար օգտագործում են սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանող տորֆաբուժություն։

Առավել արդյունավետ է համարվում բուսական մնացորդների բարձր քայքայվածություն (ավելի քան 60%) և 42—52 °C ջերմաստիճան ունեցող տորֆը, որն ունի օրգանական նյութերի բարձր պարունակություն, փոքր ջերմահաղորդականություն, մեծ ջերմունակություն։

Կիրառվում է հիմնականում ապլիկացիայի եղանակով։ Տորֆաբուժությունն երբեմն զուգակցում են Էլեկտրաբուժության հետ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։