Տուման

Գյուղ
Տուման
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԽնուսի գավառ
Այլ անվանումներԴոման, Դուման, Տյուման
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Տուման (Աշխարհ)##
Տուման (Աշխարհ)

Տուման, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր Խնուս քաղաքից 18 կմ հարավ-արևելք, Զեռնակ լեռան հյուսիսային ստորոտում, որտեղով անցնում էր Կոփ ավան տանող ճանապարհը։

Գյուղը թուրքերի կողմից ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնականում հայաբնակ էր։ XX դարի սկզբին ուներ 70-90 տուն բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տումանն ուներ եկեղեցի։

Գյուղում գործում էր վարժարան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էրզրումի նահանգ, Խնուսի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 137