Տուն Թխկենու փողոցում անգլ.՝ The House on Maple Street | |
---|---|
Հեղինակ | Սթիվեն Քինգ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆանտաստիկա |
Բնօրինակ լեզու | ամերիկյան անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1993 |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակված է | Գիշերային մղձավանջներ և ֆանտաստիկ տեսիլքներ |
Հրատարակման տարեթիվ | սեպտեմբերի 8, 1994 |
«Տուն Թխկենու փողոցում» կամ «Տուն Մեյլ-Սթրիտում» (անգլ.՝ The House on Maple Street), Սթիվեն Քինգի ֆանտաստիկ պատմությունը, հրատարակվել է 1993 թվականին «Գիշերային մղձավանջներ և երևակայական տեսիլքներ» (անգլ.՝ Nightmares & Dreamscapes) հեղինակային ժողովածուում։
Քինգը անվանում է պատմվածքը, այն երկուսից մեկը, որոնք գրել է ինքը, լինելով իր տեսած նկարների ազդեցության տակ։ «Տուն Թխկենու փողոցում» ժողովածուն գրելու համար նրան ոգեշնչեց Քրիս վան Օլսբուրգի «սև ու սպիտակ» նկարը[1]։ Այդ նկարը ավելացված է օրիգինալ ժողովածուում, որպես պատմվածքի պատկերազարդում։
1994 թվականին Բ. Լյուբարցևը ժողովածուն թարգմանեց ռուսերեն՝ նրան տալով «Տուն Մեյլ-Սթրիտում» անվանումը։ Այն հրատարակվել է «Խրոնոս» հրատարակչությունում, «Մղձավանջ և երևակայություն» ժողովածուում։ Այդ ժողովածուն, որն ամբողջությամբ թարգմանել է Բ. Լյուբարցևը, չի հանդիսանում է Nightmares & Dreamscapes հեղինակային ժողովածուի ամբողջ թարգմանությունը։ Այդտեղ չէին ներառվել «Խրոնոսում» տպագրված «Բաթսոնի գործը» («Բժիշկ Ուոթսոնի հետաքննությունը» անվանումով) և «Գլուխը ներգև» («Ներգև գլուխը» անվանումով) պատմվածքները, բայց ներառվեց Սթիվեն Քինգի «Առասպել, համոզմունք, հավատ և „Ուզում ես հավատա, չէ մի հավատա“» հոդվածը և նրա պատմությունների մասին ծանոթագրությունները[2]։ Նույն թվականին «Տուն Մեյլ-Սթրիտում»-ը թարգմանվեց Ի. Պոչիտատելինի կողմից և «Միր» հրատարակչությունը հրատարակեց այն[3]։ 2000 թվականին Ն. Վ. Ռեյնը այն թարգմանեց, որպես «Տուն Թխկենու փողոցում»։ Այդ տարբերակով մի քանի անգամ հրատարակվել է ԱՍՏ հրատարակչության կողմից[4]։
Ինդիանայի Թիթուսվիլ քաղաքում ապրում է Բրեդբերի ընտանիքը (անգլ.՝ Bradbury). մայրը, առաջին ամուսնությունից մնացած չորս երեխաները (նրանց հայրը մահացել էր) և նրանց խորթ հայրը՝ պատմության ուսուցիչ Լյուիս Էվանսը։ Երեխաները խնդիր ունեին խորթ հոր հետ. նրանք կարծում էին, որ նա շատ դաժան է վարվում իրենց մոր հետ, որը խճճված էր և տառապում է միգրենով։ Մի անգամ երեխաները հայտնաբերում են, որ նրանց տանը պատի տախտակի հետևում գտնվում է մետաղական մակերևույթ, որը ժամանակի ընթացքում մեծանում է։ Շուտով ավագ տղա՝ Թրենտը սկսեց հասկանալ, թե ինչ կարող է դա լինել։ Մի օր նրանց տանը խնջույքի ժամանակ մայրը հյուրերի մոտ կորցնում է գիտակցությունը։ Այդ ժամանակ խորթ հայրը ցույց տվեց իր վատ կողմը, խեղճ կնոջն օգնելու փոխարեն, կատաղել էր, քանի որ կինը և երեխաները (որոնք օգնության էին հասել մորը) «խայտառակել են» նրան։ Երեխաները մտածում էին, որ եթե այդպես շարունակվի խորթ հայրը մահվան կհասցնի իրենց մորը, և որ պետք է նրանից ազատվել։
2009 թվականի հունիսին Simon & Schuster Audio ընկերությունը թողարկել է The House on Maple Street and Other Stories աուդիոգիրքը, որտեղ ներառվել են Քինգի չորս ստեղծագործությունները։ «Տուն Թխկենու փողոցում»-ի տեքստը կարդում է Քինգի կինը՝ Թաբիթա Քինգը (անգլ.՝ Tabitha King)[5]:
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |