Տտոկ (հանգըլ՝ 떡), կորեական խոհանոցի ուտեստ, կարկանդակ՝ պատրաստված կպչուն բրնձից։ Տտոկի որոշ տեսակներ պատրաստելու համար կարելի է օգտագործել սովորական բրնձի ալյուր։ Կան ավելի քան հարյուր տեսակի տտոկներ, որը ուտում են ամբողջ տարվա ընթացքում տարբեր առիթներով։ Կորեայում Ամանորին մատուցվում է տտոկկուկ (տտոկով ապուր), իսկ հարսանիքներին և ծննդյան օրերին ուտում են քաղցր տտոկ։ Տտոկը հաճախ համարում են տոնական ուտեստ, իսկ բաղադրիչները կարող են ընդգրկել ինչպես թանկարժեք ընկույզ և մրգեր, ինչպես նաև միայն ալյուր։
Տտոկը գոլորշու վրա (կորեերեն՝ 찌는 떡, չչինըն տտոկ)։ Գոլորշացված տտոկը պատրաստվում է «սիրու» բրնձով կամ բրնձի ալյուրով։ Պատրաստումը կարող է տեղի ունենալ ցանկացած այլ կերամիկական անոթում։ Սպասքի անվան տակ շոգեխաշած տտոկը անվանում են նաև սիրուտտոկ(կորեերեն՝ 시루떡): Շոգեխաշած տտոկը այս ուտեստի ամենատարածված տեսակն է, որը առաջացել է բոլորից առաջ։
Հաստ տտոկ (կորեերեն՝ 치는 떡, չխինն տտոկ)։ Նրա պատրաստման ժամանակ եփած բրինձը հրում են սանդի կամ տախտակի վրա։
Սիրուտոկի հիմնական բաղադրիչներն են բրինձը (맵쌀, մեպսալ) կամ կպչուն բրինձը (찹쌀 չհանպսալ)։
Սիրուտտոկ պատրաստելու համար բրինձը լվանում են ջրում։ Ստացված զանգվածը ձևափոխում են կամ մեծ բլիթի, կամ էլ պատրաստում են փոքր խմորագնդիկներ։
Պեկսոլկի (백설기) — սիրուտտոկ, պատրաստվում է միայն սպիտակ բրնձից։
Քոնտտոկ (콩떡) — տտոկ մի քանի տեսակի սիսեռից։
Մուջիգետտոկ (무지개떡) — բաղկացած է մի քանի տեսակի գունավոր շերտերից։ Հաճախ պատրաստվում է չՉանգչիից (잔치), կորեական խնջույքների, ինչպես նաև տոների ու երեխայի ծննդյան ժամանակ, Հվանկապ և հարսանիքների ժամանակ։
Ավանդական պատրաստման եղանակով մանրած տտոկը պատրաստվում է սանդի և մուրճի օգնությամբ։ «Ինջոլմի», տտոկ, ծածկված լոբու փոշիով, «կարետտոկ», «չոլպհյոն» և տանչա։
Կարետտոկ (가래떡; նաև հինտտոկ, 흰떡, «սպիտակ տտոկ») — երկար սպիտակ գլանաձև տտոկ։ Կարետտոկից կտրած խմորագնդիկները օգտագործում են տոկկուկի պատրաստման համար։