Իրանն ունի զարգացած մայրուղիների ցանց, որը միավորում է երկրի համարյա բոլոր քաղաքները։ 2002 թվականին Իրանում կառուցվել է 178 հազար կիլոմետր երկարությամբ մայրուղի, որից 117 կիլոմետրը ասֆալտապատ է։ Գործում է 7256 կիլոմետր երկարությամբ երկաթուղի։ Իրանը տարածվում է երկու ծովերի ափերին՝ Կասպից և Արաբական ։ Խոշոր նավահանգիստներն են Բանդար Աբբաս, Խորեմշահր, Բանդարե Անզալի։ Աշխատում է 321 օդանավակայան։ Խոշոր քաղաքներում գործում է զարգացած հասարակական տրանսպորտային ցանց[1]։ Վեց քաղաքներում կառուցվում է մետրոպոլիտեն։
Իրանում տարածվում է 8300 կմ երկարությամբ երկաթուղի։ Ստանդարտ ուղին 1435 մմ։ 94 կիլոմետրը ճանապարհի ընկած է երկրի արևելքում, Սիստան և ԲելուջիստաՆ նահանգներում և ունի մոտ 1676 միլիմետր՝ համաձայն Պակիստանում[2] ընդունված չափանիշների։ Էլեկտրաֆիկացված է 148 կիլոմետրը՝ Թեհրանում և արվարձաններում, ինչպես նաև Հարավային Ադրբեջանում։
Երկաթուղային կապ ունի հետևյալ պետությունների հետ.
Ընթանում են դեպի Աֆղանստան (Մաշհադ — Հերաթ) տանող երկաթուղու շինարարական աշխատանքները։ Ծրագրվում է ճանապարհի շինարարություն դեպի Իրաք։
Իրանի տարածքում գործում է 321 քաղաքացիական օդանավակայան (2006)։
Ազգային ավիաընկերություն- Iran Air