Տրանսպորտը Հորդանանում ներկայանում է հանրային և մասնավոր տրանսպորտի զարգացած համակարգով, սակայն երկաթուղային տրանսպորտը միակ ուղին է Հիջազի երկաթուղու հորդանյան հատվածում։ Երկիրն ունի միջազգային երեք օդանավակայաններ և ավտոմոբիլային ճանապարհների ցանց։
2009 թվականի տվյալներով Հորդանանում ասֆալտապատ ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը կազմում էր 7891 կմ։ Հորդանանի հիմնական ավտոմայրուղիներն են՝
2008 թվականի տվյալներով՝ Հորդանանում երկաթուղու ընդհանուր երկարությունը 507 կմ է։ Ռելսամեջը հիմնականում նեղ է՝ 1050 մմ: Հորդանանում գործում են երկաթուղային ընկերություններ՝
Հորդանանի կառավարությունը ձեռնամուխ է եղել նոր երկաթուղային երթուղիների համար հողատարածքների գնմանը։ Ըստ BNP Paribas ընկերության նախագծային ուսումնասիրության արդյունքների՝ պատրաստված էր երեք երթուղի, որոնք առաջարկվում էին մրցույթի ներկայացնել 2010 թվականի ավարտին։ Երթուղիները հետևյալն են[1]՝
Բայց 2010 թվականի վերջում կառավարությունը հայտարարեց տնտեսական մեղմացումների միջոցառումների մասին և 2011 թվականին տեղի ունեցած հուզումներից հետո ազգային երկաթուղու ցանցում եռամյա պլանում կապիտալ ներդրումների ծավալը կրճատվեց 72 %-ով, որպեսզի ազատ միջոցներն ուղղվեն կիրառվող միջոցառումների ֆինանսավորմանը[2]։ Այսպիսով, երկաթուղային ցանցի վերականգման և ընդլայնման նախագծի կատարման ժամկետները դարձան անորոշ։
Հորդանանով անցնում է 473 կմ գազամուղ և 49 կմ նավթամուղ։
Աքաբայի նավահանգիստը Աքաբա ծովածոցում Հորդանանի միակ նավահանգիստն է։
Հորդանանի առևտրային նավատորմը կազմված է ավելի քան 1000 տ ջրատարողությամբ 7 նավերից, ընդամենը 42 746 տ/59 100 տ դեդվեյթ։ 1999 թվականի դրությամբ տորմիղի կազմի մեջ մտնում էին՝
Հորդանանի, Եգիպտոսի և Իրաքի կառավարությունները համատեղ սեփականությամբ կառավարում են Arab Bridge Maritime ընկերությունը, որն ամենախոշոր ուղևորատար տրանսպորտային ընկերությունն է Կարմիր ծովում։
2012 թվականի դրությամբ Հորդանանն ուներ 18 օդանավակայան, այդ թվում՝ 16-ը բետոնային ծածկով։ Կա 1 ուղղաթիռակայան։