Տրանսվաալի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Պրետորիա |
Վայր | Պրետորիա |
Ղեկավարության նստավայր | Պրետորիա, ՀԱՀ |
Հիմնադրվել է | 1892 |
Կայք | ditsong.org.za |
![]() | |
![]() |
Դիցոնգ բնական պատմության ազգային թանգարան (խոսակցական՝ Տրանսվաալի թանգարան), բնական պատմության թանգարան Հարավային Աֆրիկայի Պրետորիա քաղաքում։ Թանգարանը հիմնադրվել է նախկին Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից, որը 1895 թվականին նաև հայտնի է եղել որպես «Տրանսվաալ»։ Թանգարանն ունի Plio-Pleistocene բրածոների մեծ հավաքածու, այդ թվում հոմինիդներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ Սթերկֆոնտեյն քարանձավներից, Սվարտքրանսից և Քրոմդրաաիից, Մարդկության օրրանը, ինչպես նաև Պերմյան ուշ շրջանի տերապսիդներ (պրոտո-կաթնասուններ Կառու տարածքից)։ Թանգարանում է ցուցադրվում նաև Australopithecus africanus նմուշի Միսիս Պլեսի ամբողջական գանգը։ Բացի այդ, Տրանսվաալի թանգարանում կան մեծ թվով կաթնասունների, թռչունների, սողունների և անողնաշարավորների հավաքածուներ։ Թանգարանը գտնվում է Պոլ Կրյուգեր փողոցում, Վիզաժի և Միննաար փողոցների միջև, Պրետորիայի քաղաքապետարանի դիմաց։ Այն Հարավային Աֆրիկայի Դիցոնգ թանգարանների հիմնադիր թանգարաններից մեկն է։
Թանգարանը հիմնադրվել է Հարավաֆրիկյան Հանրապետության պետական թանգարանի (աֆրիկաանս՝ Staatsmuseum) կողմից 1892 թվականի դեկտեմբերի 1-ին։ Յան Վիլեմ Բաուդվին Գունինգը նշանակվել է թանգարանի առաջին տնօրեն։ Հիմնադրումից հետո առաջին երկու տարիներին թանգարանը տեղակայված է եղել Ou Raadsaal պառլամենտական շենքում[1]։
1999 թվականի ապրիլի 1-ին Հյուսիսային Flagship Institution-ի ստեղծման համար Տրանսվաալի թանգարանը միացվել է Պրետորիայում հիմնված Ազգային մշակութային պատմության թանգարանին (նաև կոչվում է Աֆրիկյան պատուհան) և Հարավաֆրիկյան ռազմական պատմության ազգային թանգարանին (տեղակայված է Յոհաննեսբուրգում)։ Հյուսիսային Flagship Institution-ը 2010 թվականի ապրիլին պաշտոնապես վերանվանվել է Հարավային Աֆրիկայի Դիցոնգ թանգարաններ։ Նույն տարում Տրանսվաալի թանգարանը վերանվանվել է Դիցոնգ բնական պատմության ազգային թանգարան։ Դիցոնգը ղեկավարվում է գլխավոր գործադիր ղեկավարի և խորհրդի կողմից, որը փոխարինել է նախկին երեք թանգարանային խորհուրդներին։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տրանսվաալի թանգարան կատեգորիայում։ |