Տրդելնիկի բաղադրիչները | |
չեխական | |
Տեսակ | խմորեղեն |
Ենթատեսակ | spit cake? |
Առաջացման երկիր | Չեխիա |
Արտադրման վայր | Չեխիա, Սլովակիա |
Բաղադրամասեր | |
Հնարավոր | խմոր, շաքարավազ, ընկույզ |
Trdelník Վիքիպահեստում |
Տրդելնիկ (չեխ․՝ trdelník, նաև՝ տրդլո կամ տրոզկոլ), շշաձև թխվածքի տեսակ։ Այն պատրաստվում է բռանկի վրա, որի վրա փաթաթում են խմորը (դրան տալով շշի ձև), ապա տաքացնում են և վրան լցնում շաքարավազի և ընկույզի խառնուրդ։
Տրդելնեիկի ծագման մասին մի քանի կարծիք կա։ 19-րդ դարի կեսերին այն հայտնի էր որպես սլովակական ուտեստ[1], իսկ 20-րդ դարում՝ որպես մորավիական ուտեստ[2][3]։ Նմանատիպ խմորեղենը տարածված էր նաև Տրանսիլվանիայի հունգարախոս հատվածում (ներկայիս Ռումինիայում), որտեղ այն կոչվում է kürtőskalács։ «Տրդելնիկ» բառը ունի չեխական-սլովակական ծագում. բառի արմատը՝ «տրդլո»-ն, այն փայտի անունն է, որի վրա սովորաբար փաթաթում են խմորը՝ դրան տալով ավանդական խոռոչային ձև։
21-րդ դարում այն հատնի է դարձել Չեխիայի Հանրապետություն և Սլովակիա այցելող տուրիստների շրջանում։ Ներկայումս «տրդելնիկը» (trdelník) զբոսաշրջիկների շրջանում հայտնի է որպես խմորեղեն, որը հնարավոր է գտնել տարբեր երկներում, մասնավորապես՝ Չեխիայի Հանրապետությունում։ Պրահայի սրճարաններում կարելի է գտնել պաղպաղակով լցոնված տրդելնիկների բազմում տեսակներ[4]։
Չնայած տրդելնիկը հաճախ ներկայացվում է որպես «չեխական ազգային թխվածք» կամ «հին բոհեմյան խմորեղեն», իսկ 20-րդ դարի գրականության մեջ կարող ենք հանդիպել český trdelník (չեխական տրդելնիկ) եզրույթը[5], տրդելնիկը գրականության մեջ ամենաշատը նշվում է որպես սլովակական կամ մորավիական ուտեստ, բայց ոչ բոհեմյան, և Պրահայում այս աղանդերի լայն տարածումն սկսել է միայն վերջերս։ Չեխ կինեմատոգրաֆիստ և լրագրող Յանեկ Ռուբեշը պնդում է, որ տրդելնիկը պատրաստվում է միայն զբոսաշրջիկների համար և եթե այդպես նայենք՝ համբուրգերը Չեխիայում ավելի ազգային է[6]։
Տրդելնիկի պատրաստման գործընթացն ունի մեծ ավանդույթ Սլովակիայի Սկալիցա քաղաքում (քաղաքն ունի սահման Չեխիայի Հանրապետության հետ)։ Բնօրինակ բաղադրատոմսը պատկանում էր խոհարար Ժոզեֆ Գվադանիին, որը 18-րդ դարի վերջին Սկալիցայի քաղաքացիություն ունեցող թոշակի անցած հունգարացի էր։ Իրական բաղադրատոմսը Սկալիցիայի բնակիչների կողմից շարունակ կատարելագործվում էր և վերջնական տեսքն այսօր հայտնի էր որպես Skalický trdelník (սկալիցիական տրդելնիկ)։
«Skalický trdelník» քաղաքացիական ասոցիացիան ստեղծվել է 2004 թվականին և նպատակ է հետապնդում պահպանել տրդելնիկի՝ սկզբից ևեթ կրակի վրա պատրաստվելու գործընթացը։