Տրեյնկոս (ընկերություն)

Տրեյնկոս
Տեսակերկաթուղային ընկերություն
Հիմնադրված է1999
ՎայրFushë Kosova, Fushë Kosovë Municipality
Երկիր Կոսովո
ԱրդյունաբերությունԵրկաթուղի
Կայքtrainkos.com(ալբ.)(անգլ.)(սերբ.)
 Kosovo Railways Վիքիպահեստում
Trainkos (Ինտերակտիվ քարտեզ)
Կայարան Կոսովո Պոլեում
InterCity գնացքը Բաբլակում

Տրեյնկոս, ընկերություն Կոսովոյում, որը հանդիսանում է Կոսովոյի Հանրապետության երկաթուղագծերի օպերատոր-ընկերությունը։ Այն հիմնադրվել է 1999 թվականին և նրա շտաբակայանը գտնվում է Կոսովո Պոլե քաղաքում։

Կազմակերպություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերին Կոսովոյի երկաթուղիները (ալբ.՝ Hekurudhat e Kosovës; սերբ.՝ Kosovske Železnice) բաժանվել են երկու ընկերությունների. Trainkos, որը զբաղվում է ուղևորափոխադրումներով և բեռնափոխադրումներով, և Infrakos, որը պատասխանատու է երկաթուղային ենթակառուցվածքի պահպանման համար[1]։

Առաջին երկաթուղին կառուցվել է 1873 թվականին ներկայիս Կոսովոյի տարածքում։ Այն միացնում էր հարավում Սկոպյեից Ջեներալ Յանկովիչ և Կոսովո Պոլե քաղաքների միջով դեպի հյուսիսում գտնվող Միտրովիցա քաղաք։ Գիծը կառուցվել է որպես Ռումելիայի երկաթուղու մի մաս։

1929-1991 թվականներին երկաթուղին սպասարկվել է Jugoslovenske Železnice (JŽ), այնուհետև Železnice Srbije (ŽS) ընկերության կողմից։ 1999 թվականին Կոսովոյի պատերազմից հետո Կոսովոյի տարածքում գտնվող երկաթուղիներն անցան Hekurudhat e Kosovës (HK) կամ Kosovske Železnice (KŽ) ընկերությանը, 2001 թվականին սկսվել է կանոնավոր շահագործումը։ 2011 թվականին HK-ն անունը փոխել է Trainkos -ի[2]։

Երկաթուղային ցանց

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոսովոյի երկաթուղիների քարտեզը

Trainkos -ը Կոսովոյում սպասարկում է 436.851 կմ երկաթգիծ, որոնցից 333.451 կմ-ը օգտագործվում է բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների համար, 103.4 կմ՝ միայն բեռնափոխադրումների համար։ Այս ոչ էլեկտրականացված ցանցը սկզբնապես կազմված էր Կոսովո Պոլեում հատվող երկու գծերից. հիմնական գիծը Արևմտյան Սերբիայի Կրալևո քաղաքից Կոսովսկայա Միտրովիցայի և Կոսովո Պոլեի միջով գնում է դեպի Սկոպյե, Մակեդոնիա, ինչպես նաև հարավային Սերբիայում գտնվող Նիշ քաղաքից արևելքից դեպի արևմուտք մայրաքաղաք Պրիշտինայի երկաթուղային կայարանի և Կոսովո Պոլեի միջով գնացող ճյուղը՝ երկու ճյուղավորմամբ, որոնցից մեկը տանում է Պեչ, մյուսը՝ Պրիզրեն քաղաքներ։ Այս երկաթուղային գծերով ուղևորատար գնացքները շարունակում են ընթանալ Պրիշտինայից մինչև Պեչ և Կոսովոյից մինչև Մակեդոնիա։ Սերբական ŽS ընկերությունը գործում է Հյուսիսային Կոսովոյում, սպասարկելով Կրալևո-Զվեչան հատվածը։ Ցանցի այլ տեղամասեր ներկայումս չեն օգտագործվում։ Երկար տարիներ ծրագրեր կային երկարացնելու ճյուղը մինչև Պրիզրեն, ապա Ալբանիայի սահմանով՝ միանալով Hekurudha Shqiptare ցանցի հետ։ Դեռևս այդ ծրագրերը մտադրությունների հայտարարումից այն կողմ չեն անցել։

Փոխադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան երեք տեսակի ուղևորատար գնացքներ՝ մերձքաղաքային գնացք, Freedom of Movement և InterCity: Որպես շարժակազմ հաճախ օգտագործվում են Y1 երկքարշակ կամ նախկին SJ երկու ուղևորատար գնացքներով Di 3 դիզելային գնացքները։ InterCity գնացքները սովորաբար կազմված են նախկին SJ Trainkos -ի մեկ և մեկ մակեդոնյան ուղևորատար գնացքից։

Բեռնափոխադրումը կարևոր դեր ունի Կոսովոյի տնտեսության մեջ։ Միջազգային բեռնափոխադրումներն իրականացվում են Ջեներալ Յանկովիչ քաղաքի միջոցով և Պրիշտինայի օդանավակայանից ոչ հեռու, Միրադի կայարանի հարևանությամբ գտնվող կոնտեյներային տերմինալով։

Շարժակազմը մասամբ մնացել էր Հարավսլավիայի երկաթուղու ժամանակից և մասնակի ներմուծվել է եվրոպական երկրներից։

Լոկոմոտիվներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն հետևյալ լոկոմոտիվները.

Համար Տեսակ Կարգավիճակ
001 Նախկին HŽ 2044-031 Շահագործվում է, ուղևորատար փոխադրումներ
002 Նախկին JŽ 661 132 Չի շահագործվում
003 Նախկին JŽ 661 228 Շահագործվում է, բեռնատար փոխադրումներ
004 Նախկին JŽ 661 231 Չի շահագործվում
005 Նախկին NSB Di3a 619 Շահագործվում է, ուղևորատար բեռնատար փոխադրումներ
006 Նախկին NSB Di3a 633 կոտրվել է էլեկտրական գեներատորը, նորոգման մեջ է (2009 հուլիս)
007 Նախկին NSB Di3b 641 Շահագործվում է, ուղևորատար բեռնատար փոխադրումներ
008 Նախկին NSB Di3b 643 (VR KDs1 2402) Չի շահագործվում, արգելակների անսարքություն
009 Vossloh G 1700-2 BB Շահագործվում է, բեռնատար փոխադրումներ
010 JT38CW-DC Gredelj-Croatia Շահագործվում է, բեռնատար փոխադրումներ
Նախկին HŽ 2061-501

Դիզելային վագոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Համար Տեսակ Կարգավիճակ
1528, 1531, 1534 Նախկին FS ALn 668 Շահագործվում է
01, 02, 03, 04 Նախկին SJ Y1 1281, 1304, 1306, 1313 Շահագործվում է

Դիզելային վագոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Osservatorio Italiano — Kosovo — Le Ferrovie divise in due compagnie: INFRAKOS e TRAINKOS
  2. Neuzugang in Kosovo. In: Eisenbahn-Revue International 12/2011, S. 602.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Herbert Kröll: Die Eisenbahnen im Kosovo. In: Eisenbahn-Revue International, Heft 8-9/2001, ISSN 1421-2811, S. 356 f: