Տրիմեթիլամինուրիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | հազվագյուտ հիվանդություն, inherited metabolic disorder?, աուտոսոմ ռեցեսիվ հիվանդություն և հիվանդության կարգ |
Ենթադաս | աուտոսոմ ռեցեսիվ հիվանդություն[1], inherited metabolic disorder?[1] և հիվանդություն |
Մասնագիտություն | էնդոկրինոլոգիա |
ICD-9 | 270.8 |
MeSH | C536561 և C536561 |
Տրիմեթիլամինուրիա (ձկան հոտի համախտանիշ), հազվադեպ հանդիպող նյութափոխանակության խանգարում, երբ հիվանդի մարմնից տհաճ հոտ է գալիս։ Այն նման է ձկան, երբեմն փտած ձկան հոտին։ Սինդրոմը պայմանավորված է հիվանդի օրգանիզմում տրիմեթիլամինի կուտակումով, առավել հաճախ պայմանավորված է հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ՝ FMO3-ի մուտացիայով[2]։ Այն դուրս է գալիս օրգանիզմից քրիտինքի, մեզի և շնչուղիների միջոցով և առաջացնում տհաճ հոտ[3]։
Հաճախ հիվանդը չի զգում հոտը, սակայն այն զգում են ուրիշները։ Այն հանգեցնում է հոգեբանական խնդիրների, սեռական խանգարումների, հաղորդակցման դժվարությունների, ուսման, աշխատանքի, կարիերայի՝ հանգեցնելով դեպրեսիայի, ագրեսիվության և սոցիալական մեկուսացման։
Տրիմեթիլամինի սննդային նախորդները խոլինը, կարնիտինը և լեցիտին են, որոնց չափաբաժնի ավելացումը սպառվող սննդի մեջ կարող է հանգեցնել ֆերմենտային համակարգի հնարավորությունների գերազանցմանը և դրանով իսկ բարձրացնել ոչ նյութափոխանակված տրիմեթիլամինի մակարդակը։
Տրիմեթիլամինուրիան շատ դեպքերում առաջացնում է ֆլավին-մոնոոքսիգենազ-3 (FMO3) կոդավորող գենի թերություն[4]։ Հիմնականում FMO3 ֆերմենտն առաջացնում է տրիմեթիլամին N-օքսիդ (մարսողական կողմնակի արտադրանք), որն անհոտ է։ FMO3-ի բացակայությունը նշանակում է, որ լյարդն ի վիճակի չէ ճեղքել տրիմեթիլամին N-օքսիդը, արդյունքում մարդու վրայից ձկան հոտ է գալիս:FMO3-ը նաև ոչնչացնում են նիկոտինը, հակադեպրեսանտները և որոշ հակաքաղցկեղային դեղեր (օրինակ՝ տամօքսիֆենը)։
Բուժման համար անհրաժեշտ է նվազեցնել կամ խուսափել տրիմեթիլամինի սննդային նախորդների ընդունումը։
Բացի դրանից, բուժման եղանակներից մեկը կարող է լինել աղիքային ֆլորայի ճնշումը, որն ազդում է տրիմեթիլամինուրիայի զարգացման վրա։
|