Կոմունա | |||
---|---|---|---|
Տրյոսթաու | |||
Tröstau | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Երկրամաս | Բավարիա | ||
Շրջան | Վունզիդել Ֆիխտել (շրջան) | ||
Համայնք | Վունզիդել Ֆիխտել | ||
Մակերես | 19,28 կմ² | ||
ԲԾՄ | 550 մ | ||
Խոսվող լեզուներ | Իտալերեն | ||
Բնակչություն | 2519 մարդ (2010) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 09232 | ||
Փոստային դասիչ | 95709 | ||
Ավտոմոբիլային կոդ | WUN | ||
Պաշտոնական կոդ | 09 4 79 161 | ||
Պաշտոնական կայք | troestau.de | ||
| |||
Տրյոսթաու (գերմ.՝ Tröstau), կոմունա Գերմանիայի Բավարիա երկրամասում։
Ենթարկվում է Վերին Ֆրանկոնիային։ Մտնում է Վունզիդել Ֆիխտել շրջանի մեջ։ Բնակչությունը՝ 2519 մարդ (2010 թվականի դեկտեմբերի 31)[1] ։ Տարածքը՝ 19,28 կմ² է։ Պաշտոնական կոդ — 09 4 79 161։ Գերմանիայում Տրյոսթաու քաղաքը ճանաչվել է առողջարանային վայր, հանգստացողների համար ունի 600 վայր։
Գտնվում է Ֆիխտել լեռան հարավարևմտյան բարձրադիր հատվածում։ Կոմունան բաժանված է 15 մասերի[2]՝
Թռիչքաձև գիծը խորհրդանշում է Կոսիանա լեռը, զինանշանը բաժանվում է սև և սպիտակ գույների։ Իսկ ստորին մասում կա երկու ճանկերով թաթեր, թաթում՝ կարմիր անկյունաչափ և մուրճ։
Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1314 թվականին։ Տրյոսթաուն Բաիրոիտ իշխանական տան մի մասն է կազմում, 1795 թվականին առնչվում էր Պրուսիայի հետ։ 1807 թվականին ըստ Տիլսիտի խաղաղության պայմանագրով կոմունայի տարածքն ընկել է Ֆրանսիայի տիրապետության տակ։ 1810 թվականին Բաիրորիտ իշխանական տունը փոխարիվում է Բավարիայի թագավորությունով։ 1818 թվականին Բավարիայում բարեփոխումներ են տեղի ունենում, որի արդյունքում կոմունան դառնում է անկախ համայնք։ 1954 թվականին կոմունայի արևելյան մասին միանում է Ֆարենբահան, որը նախկինում պատկանել է Նագել համայնքին։ 1978 թվականին կոմունայի տարածքին է միանում նաև Ֆորդորֆը։
Հեյնց Մարտինի
Կոմունայի ճարտարապետական հուշակոթողներից է կոմունայի Համերհերեն ամրոցը, գտնվում է Լեոպոլդսդորոֆի արևելյան մասում։ Ներկայումս կա տան կամար, որը վերաբերում է ամրոցին։ Հետագայում վերականգնվել է և վերականգնել է 19-րդ դարի պատմամշակութային պատկերը, ինչպես նաև ամրոցի շրջակայքում եղած լճերը և շինությունները։
Հետաքրքիր վայրեր կան լեռնային հատվածներում, մի հոյակապ ընդգծուն շարք նախորդում է Ֆիհտել լեռան վրա, Ֆելզեն լաբիրինթոսը և Լուիզ ամրոցը, գտնվում է Բունզիդելիայի մոտակայքում, ինչպես նաև հատուկ զգացմունքների արահետը՝ անտառ տանող ճանապարհին, անտառային լճի երկայնքում։
Կոմունայում կազմակերպվում է ամենամյան փառատոն «Հաիցֆեստը», տոնական օդանավակայանի սպորտային Շյոնբուռն ակումբում։
Բնակավայրը կապվում է 303 պետական ճանապարհի հետ, որն առավել կարևոր է Վերին Ֆրանկոֆոնիայի հետ կապ պահպանելու համար։ Բացի այդ շրջանաձև ճանապարհի հեշտացնում է կապը Նագելի և Վաինշտադտի հետ։ Նախկինում այստեղով անցել է երկաթուղային գիծ, որն այժմ հարմարեցված է հեծանվարծավի համար։
Համայքնի տարածքում գտնվում է լյութերական և հռոմեական կաթոլիկ եկեղեցին։
Կրթական հաստատությունները նախատեսված է տարրական և միջնակարգ դպրոցներում սովորողների համար։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրյոսթաու» հոդվածին։ |
|
|