Րեքիձյո (ճապ.՝ 歴女, «պատմական կին»), ճապոնական տերմին, որը նշանակում է՝ կանայք, ովքեր սիրում են պատմությունը և այցելում են տուրիստական վայրեր, որտեղ տեղի են ունեցել պատմական իրադարձություններ։ Ի սկզբանե այն օգտագործվել է օտակու կանանց բնութագրելու համար, ովքեր պատմասեր են և կենտրոնացած են ճապոնական պատմության որոշակի գործիչների վրա․ նրանք իրենց վարքագծում օգտագործում են նախաինդրուստրիալ Ճապոնիայի խոսքն ու ձևերը և ճանապարհորդում դեպի տայգա դրամաների հետ կապված վայրեր[1][2]։ Ներկայումս այսպես են անվանում պատմությունը սիրող և պատմական զբոսաշրջային վայրերով տարված բոլոր կանանց՝ ինչպես Ճապոնական, այնպես էլ համաշխարհային։ Րեքիձյոի հետ կապված տնտեսական գործունեությունը տարեկան ունենում է շուրջ 750 մլն ԱՄՆ դոլար եկամուտ[3]։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Րեքիձյո կատեգորիայում։ |