Ցախակեռաս բուրումնավետ | |
Ցախակեռաս բուրումնավետ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ակքանածաղկավորներ (Dipsacales) |
Ընտանիք | Այծատերևազգիներ (Caprifoliaceae) |
Ցեղ | Ցախակեռաս (Lonicera) |
Տեսակ | Ցախակեռաս բուրումնավետ (L. fragrantissima) |
Միջազգային անվանում | |
Lonicera fragrantissima |
Ցախակեռաս բուրումնավետ (լատին․՝ Lonicera fragrantissima), ցախակեռասազգիների ընտանիքի, ցախակեռասների ցեղի բույս։
Կիսամշտադալար թուփ է՝ մոտ 2 մ բարձրությամբ, լայն տարածված ճյուղերով։ Խոզանականման մազմզուկներով են ծածկված միայն ուժեղ, երիտասարդ ընձյուղները։ Բողբոջներն ունեն 2 արտաքին թեփուկներ։ Ծայրային բողբոջները բացակայում են։ Տերևները էլիպսաձևից մինչև լայն ձվաձև են, 3-7 սմ երկարությամբ և 1,5-4,5 սմ լայնությամբ, սրածայր, կլորավուն հիմքով, վերևի կողմից՝ մուգ կանաչ, մերկ, ներքևի կողմից՝ կապտավուն, մեծ մասամբ կենտրոնական ջղի ուղղությամբ խոզանակամազմզուկապատ, շատ կարճ կոթունով։ Ծաղիկները երկշուրթ են, սպիտակ կամ սպիտակ վարդագույն, հաճելի բուրմունքով։ - 20-22 °C սառնամանիքների դեպքում տերևները ցրտահարվում են։ Այս դեպքում ծաղկում է մինչև նոր տերևների բացվելը՝ մարտ-ապրիլին։ Առանձնապես տաք ձմռան դեպքում ծաղկում է ավելի շուտ, երբեմն՝ փետրվարին։ 1966 թվականին, երբ ձմեռը Երևանում արտակարգ տաք էր, բուրումնավետ ցախակեռասը սկսեց ծաղկել հունվարի 26-ին։ Պտուղները արնակարմիր են, հասունանում են։
Էկոլոգիական խումբը՝ IV: Մշակության հավանական շրջանները՝ 9, 18—19, 20ա, 25-32[1]։
Տարածված է Արևելյան Չինաստանում։ Մեր հանրապետությունում հաջողությամբ է աճում միայն ցածրադիր գոտում։ Սահմանափակ քանակությամբ հանդիպում է Երևանում։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցախակեռաս բուրումնավետ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցախակեռաս բուրումնավետ» հոդվածին։ |
|