Ցայ Մինլյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1957[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Կուչինգ |
Կրթություն | Չինական մշակույթի համալսարան |
Քաղաքացիություն | Թայվան և Մալայզիա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինեմատոգրաֆ և ռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0158857 |
Ցայ Մինլյան (lang-ms , հոկտեմբերի 27, 1957[1], Կուչինգ), կինոռեժիսոր, թայվանական կինեմատոգրաֆիայի ականավոր ներկայացուցիչ, եվրոպական մի շարք հեղինակավոր կինոփառատոների մրցանակների, այդ թվում՝ Վենետիկի կինոփառատոնում «Ոսկե առյուծ» մրցանակի, դափնեկիր։
Ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 27-ին Մալազիայի Կուչինգ քաղաքում։ 20 տարեկան հասակում տեղափոխվել է Թայվան։ 1998 թվականին ավարտել է Թայվանի Չինական մշակույթի համալսարանի դրամատուրգիայի և կինեմատոգրաֆիայի ֆակուլտետը, որից հետո Հոնկոնգում աշխատել է որպես պրոդյուսեր, սցենարիստ և հեռուստառեժիսոր։
Ցայի ձեռքբերումների շարքում «Ոսկե առյուծ» մրցանակը (լավագույն կինոնկար)՝ «Կեցցե սերը» ֆիլմի համար Վենետիկի կինոփառատոնում 1994 թվականին, «Մեծ ժյուրիի մրցանակ- Արծաթե առյուծ»՝ «Թափառող շներ» ֆիլմի համար Վենետիկի կինոփառատոնում 2013 թվականին, «Արծաթե արջ» (ժյուրիի հատուկ մրցանակ) 1998 թվականին՝ «Գետը» ֆիլմի համար Բեռլինի կինոփառատոնում,ԿՄՄՖ մրցանակ Կաննի փառատոնում՝ «Անցք» ֆիլմի համար, ինչպես նաև «Արծաթե արջ» մրցանակ՝ որպես լավագույն ռեժիսոր «Բերլինալ- 2005» փառատոնում «Քմահաճ ամպը» ֆիլմի համար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցայ Մինլյան» հոդվածին։ |
|