Ցանկալի Դուրգան մալայալամ՝ സെക്സി ദുർഗ | |
---|---|
Երկիր | Հնդկաստան |
Ժանր | անկախ ֆիլմ |
Թվական | հունվարի 27, 2017 |
Լեզու | մալայլամ |
Ռեժիսոր | Սանալ Կումար Սասիդհարան |
Երաժշտություն | Բազիլ Յոզեֆ |
Մոնտաժ | Սանալ Կումար Սասիդհարան |
Պատմվածքի վայր | Կերալա |
Կինոընկերություն | Chithranjali Studio Complex |
Տևողություն | 85 րոպե |
Բյուջե | INR 6 000 000 |
Ցանկալի Դուրգան (մալայալամ՝ സെക്സി ദുർഗ), 2017 թվականին ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարանի նկարահանած մալայալամ (Mollywood) դրամա ֆիլմ[1] , որը պատմում է Հնդկաստանի Կերալա նահանգի նահապետական հասարակության մասին։
2017 թվականին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում արժանացել է Hivos Tiger մրցանակի[2] (միակ հնդկական ֆիլմն է, որն արժանացել է այդ մրցանակին[3]) և Ոսկե ծիրան մրցանակի համանուն կինոփառատոնի միջազգային խաղարկային մրցույթ անվանակարգում[4]։
Հյուսիսային Հնդկաստանից միգրանտ Դուրգան և Քաբիր անունով կերալացի մի երիտասարդ կեսգիշերին փախչում են։ Նրանք մոտակա երկաթուղային կայարանում սպասում են գնացքին, որը նրանց հեռուն կտանի։ Զենք տեղափոխող երկու գանգստերներ իրենց օգնությունն են առաջարկում զույգին։ Դժբախտ Դուրգան գիշերվա մնացած մասն ականատես է դառնում հասարակության հակառակ դիմագծին։
Դուրգայի ճամփորդությանը զուգահեռ, մեկ այլ խորհրդավոր իրադարձություն է կատարվում Կերալա գյուղում. հավատացյալները կատարում են «Գարուդա Թուքքամ» (Garudan Thookkam) ծեսը` որպես պարգև Քալի աստվածուհուն խնդիրների լուծման համար. Քալին Դուգա աստվածուհու անձնավորված բարկություն ու մարմնավորված կատաղությունն է[5]։
|