Ցանցակիր կրկնապատկված

Ցանցակիր կրկնապատկված
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Ընտանիք Phallaceae
Տեսակ Ցանցակիր կրկնապատկված
Լատիներեն անվանում
Dictyophora duplicata


Ցանցակիր կրկնապատկված (լատին․՝ Dictyophora duplicata), Phallaceae ընտանիքին պատկանող սունկ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր տհաճ հոտով ուտելի սունկ է։ 4-5 սմ տրամագծով, սպիտակ, դեղնավուն, հետո՝ բաց շագանակագույն, երիտասարդ փակ պտղամարմինները գնդաձև կամ ձվաձև են, երբեմն՝ գլանաձև, հարթ, հիմքում սպիտակ միցելիումով։ 3-5 սմ բարձրությամբ գլխարկը կոնաձև է, մուգ կանաչ, ձիթապտղագույն և լորձնային գլեբայով։ Գլխարկի տակից թափվում է սպիտակ, զանգակաձև ցանց։ 10-17 x 2-3 սմ երկարությամբ գլանաձև ոտիկից կազմված ռեցեպտակուլը կեղտոտ սպիտակ գույնի է, սնամեջ, հիմքային մասում պատված սպիտակավուն կամ բաց շականակագույն պատյանով (վոլվա)։ Սպորափոշին սպիտակավուն է։ Անգույն, էլիպսաձև, հարթ սպորները 3,5-4,5 x 1,2-2 մկմ են[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր արեալը ընգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Կովկասը (Հայաստան)։ Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով։ Հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում՝ «Դիլիջան» ազգային պարկ, Պապանինոյի շրջակայք[1]։

Հանդիպում է 1400-1600 մ բարձրություններում, հողի վրա, լայնատերև անտառում, սեպտեմբեր ամսին։ Հումուսային սապրոտրոֆ է։ Օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցանցակիր կրկնապատկված» հոդվածին։