Բնակավայր | ||
---|---|---|
Ցգունու | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | King Sabata Dalindyebo Local Municipality? | |
Մակերես | 1,65 կմ² | |
Փոստային դասիչ | 5105[1][2] | |
| ||
Ցգունու[3][4] (կոսա՝ Qunu, կարդացվում է՝ ˈk͡ǃuːnu (սխալմամբ տարածված է «Կունու»)[5][6]), ՀԱՀ Արևելյան Կապի նահանգի փոքրիկ գյուղ, Ումտատայից 32 կմ հարավ արևմուտք, Բաթթերվորթի և Ումտատայի միջև գտնվող ճանապարհի վրա։
Հարավում, Մբաշե գետի վրա գտնվում է Մֆեզո փոքրիկ գյուղը, որտեղ ծնվել է Նելսոն Մանդելան, ՀԱՀ ապագա նախագահը, բայց նա մեծացել է Ցգունու գյուղում։ Նելսոնի հայրը Ցգունու է տեղափոխվում գաղութային իշխանությունների կողմից Մֆեզոյի գյուղապետի պաշտոնից հեռացվելուց հետո։ Իր կենսագրականում Մանդելան Ցգունուն հիշատակում է որպես այն վայրը, որտեղ անցկացրել է իր մանկության ամենաերջանիկ պահերը։ Պաշտոնաթողությունից հետո Նելսոն Մանդելան այստեղ ապրել է մինչև 2012 թվականը[7]։ Ցգունուն դարձավ Մանդելայի վերջին հանգրվանը։ Նա թաղվել է այստեղ 2013 թվականի դեկտեմբերի 15-ին[5][6][8][9]։
Ցգունուում է գտնվում Նելսոն Մանդելայի տուն թանգարանը, որը մասնաճյուղեր ունի Մֆեզոյում և Ումտատայում։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ցգունու կատեգորիայում։ |