Ցեղասպան բռնաբարություն

Ցեղասպան բռնաբարություն, պատերազմի ժամանակ սեռական բռնության ձև, մի խմբի գործողությունն, որը պատերազմի ժամանակ իր թշնամու դեմ իրականացրել է զանգվածային և խմբակային բռնաբարություններ՝ որպես ցեղասպանության մի մաս[1]: Հայոց ցեղասպանության[2], հույների ցեղասպանություն[3][4], ասորիների ցեղասպանության[5], երկրորդ չին-ճապոնական պատերազմի, Հոլոքոստի[6], Բանգլադեշի ազատագրական պատերազմ[7], Բոսնիայի պատերազմի[8], Ռուանդայի ցեղասպանություն[9], Չերքեզների ցեղասպանություն, Կոնգոյի հակամարտությունների, Հարավային Սուդանի քաղաքացիական պատերազմի, եզդիների ցեղասպանության, ռոհինջաների ցեղասպանության զանգվածային բռնաբարությունները այդ հակամարտությունների անբաժանելի մասն են կազմում, ցեղասպան բռնաբարության հայեցակարգը բերել են միջազգային հանրության ուշադրությանը[10]։ Թեև պատերազմական բռնաբարությունը մարդկության պատմության ընթացքում եղել է հակամարտությունների կրկնվող հատկանիշ, այն սովորաբար դիտարկվել է որպես հակամարտության կողմնակի արդյունք և ոչ ռազմական քաղաքականության անբաժանելի մաս[11]:

Քննարկում ցեղասպանության մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ գիտնականներ պնդում են, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիան պետք է ամրագրի, որ զանգվածային բռնաբարությունը ցեղասպան հանցագործություն է[12]: Այլ գիտնականներ պնդում են, որ ցեղասպան բռնաբարությունն արդեն ներառված է կոնվենցիայի երկրորդ հոդվածի սահմանման մեջ[10]: Քեթրին ՄակՔիննոնը պնդում է, որ ցեղասպան բռնաբարության զոհերն օգտագործվում են որպես ամբողջ էթնիկ խմբի փոխարինող, որ բռնաբարությունն օգտագործվում է որպես գործիք, որի թիրախը ողջ էթնիկ խմբի ոչնչացումն է[13]:

Սիոբհան Ֆիշերը պնդում է, որ բռնի բեղմնավորումը և ոչ թե բռնաբարությունն ինքնին ցեղասպանություն է։ Նա ասում է. «Միայն կրկնվող բռնաբարությունը դեռևս «պարզապես» բռնաբարություն է, բայց հղիանալու մտադրությամբ բռնաբարությունը ավելին է»[7]: Լիզա Շարլախը պնդում է, որ այս սահմանումը չափազանց նեղ է, քանի որ այս զանգվածային բռնաբարությունները չպետք է բնորոշվեն որպես ցեղասպանություն՝ հիմնված բացառապես բռնաբարվածների վրա, որոնք բռնի բեղմնավորվել են[7]։

Բռնաբարությունը որպես ցեղասպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդի 1820 բանաձևի (հռչակված 2008 թվական) բռնաբարությունը և սեռական բռնության այլ ձևերը կարող են լինել ռազմական հանցագործություն, մարդկության դեմ հանցագործություն կամ ցեղասպանության վերաբերյալ հիմնարար ակտ[14]։

Համաձայն Amnesty International-ի, պատերազմի ժամանակ բռնաբարության կիրառումը ոչ թե հակամարտությունների հետևանք է, այլ նախապես ծրագրված և կանխամտածված ռազմական ռազմավարություն[15]: Վերջին քառորդ դարում հակամարտությունների մեծ մասը ազգային պետությունների միջև պատերազմներից տեղափոխվել է համայնքային և ներպետական քաղաքացիական պատերազմներ։ Այս հակամարտությունների ընթացքում ավելի հաճախակի է դարձել բռնաբարության օգտագործումը որպես խաղաղ բնակչության դեմ պետական և ոչ պետական սուբյեկտների կողմից։ Լրագրողները և իրավապաշտպան կազմակերպությունները փաստագրել են նախկին Հարավսլավիայում, Սիերա Լեոնեում, Ռուանդայում, Լիբերիայում, Սուդանում, Ուգանդայում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում քաղաքացիական պատերազմի ժամանակ հակամարտությունների ժամանակ ցեղասպան բռնաբարության արշավները[16]։

Այս զանգվածային բռնաբարությունների ռազմավարական նպատակները երկուսն են։ Առաջինը խաղաղ բնակչության մեջ սարսափ սերմանելն է՝ նրանց իրենց հողից բռնի տեղահանելու մտադրությամբ[17]։ Նպատակային բռնաբարությունը կիրառվել է նաև ցեղասպանությանը դիմադրողներին ենթարկվելու ստիպելու համար[18]: Երկրորդը հնարավոր վերադարձի և վերակազմավորման հնարավորությունը նսեմացնելն է՝ թիրախավորված բնակչությանը նվաստացում և ամոթ պատճառելով և թիրախային խմբի սոցիալական համախմբվածությունը նվազեցնելով։ Այս ազդեցությունները ռազմավարական նշանակություն ունեն ոչ պետական դերակատարների համար, քանի որ նրանց համար անհրաժեշտ է թիրախային բնակչությանը հողից հեռացնել։ Բռնաբարությունը՝ որպես ցեղասպանություն, նպատակահարմար է արշավների համար, որոնք ներառում են էթնիկ զտումներ և ցեղասպանություն, քանի որ նպատակն է ոչնչացնել կամ բռնի կերպով հեռացնել թիրախային բնակչությանը և ապահովել նրանց չվերադառնալը[16]:

Ցեղասպան բռնաբարության նպատակներից մեկը հարկադիր հղիությունն է, որպեսզի ագրեսիվ դերակատարը ներխուժի ոչ միայն թիրախավորված բնակչության հողը, այլև նրանց արյունակիցներն ու ընտանիքները։ Սակայն նրանք, ովքեր ի վիճակի չեն երեխա ունենալ, նույնպես ենթարկվում են սեռական ոտնձգությունների։ Զոհերի տարիքը կարող է տատանվել երեխաներից մինչև ութսուն տարեկան կանայք[19][20]։

Փաստաթղթավորված դեպքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնաբարությունը լայն տարածում է գտել Հայոց ցեղասպանության ժամանակ, որն իրականացվել է օսմանյան թուրքերի կողմից։ 1915 թվականին Անատոլիայում հայ խաղաղ բնակիչների մահվան երթերի ժամանակ թուրք զինվորները հաճախակի բռնաբարել և սպանել են հայ կանանց և երեխաներին։ Շատ դեպքերում այս հանցագործություններին մասնակցել են նաև թուրք և քուրդ քաղաքացիական անձինք[21]։ Թուրքերը հայ կանանց ու աղջիկներին տարել են սեռական ստրկության կամ ստիպել են ամուսնացնել։ Այն կանայք, որոնց հարկադրաբար ամուսնացրել են, նույնպես պետք է իսլամ ընդունեին[18]։ Որոշ հանցագործներ կարծում էին, որ կանայք և աղջիկները կարող են հաջողությամբ ձուլվել թուրքական մշակույթին, ի տարբերություն տղամարդկանց և տղաների[18]: Ցեղասպանության ավարտից հետո կանայք և աղջիկները, որոնք ստիպված էին ամուսնանալ, հաճախ չէին կարողանում վերադառնալ իրենց նախկին կյանքին։ Նրանք ոչ ընտանիք ունեին, ոչ եկամտի աղբյուր և վախենում էին թուրքի հետ ամուսնանալու խարանից[18]: Բացի այդ, թուրքերը հրապարակայնորեն բռնաբարել են կարևոր հայ տղամարդկանց կանանց, դուստրերին և այլ կին ազգականներին։ Բացի զոհերին ապամարդկայնացնելուց, այս նպատակաուղղված բռնաբարությունները վախեցրել են Հայաստանի ղեկավարությանը հպատակվելու և հետ պահել նրանց դիմադրությունից[18]: Որոշ հայուհիներ և աղջիկներ վաճառվել են որպես սեռական ստրուկներ։ Թուրք զինվորները նրանց մերկացել են և աճուրդում ցուցադրել։ Պահպանողական հասարակության մեջ նրանց մերկությունը ծառայել է նրանց հետագա անմարդկայնացմանը և ազատությունից զրկելուն։ Շատերին ստիպել են ամուսնանալ կամ մարմնավաճառությամբ զբաղվել[18]:

Հույների ցեղասպանության՝ ուշ օսմանյան մեկ այլ ցեղասպանությունների ժամանակ, թուրքական զորքերը և քաղաքացիական անձինք առևանգել են հույն գյուղացի կանանց և բռնաբարել նրանց ժամերով կամ օրերով։ Թուրք գյուղացիները ութ օր անընդմեջ բռնաբարել են մեկ կնոջ, որը շուտով մահացել է։ Մի տղամարդ, որը բողոքել է իր կնոջ նկատմամբ բռնության դեմ, ենթարկվել է սոդոմիայի[4]։ Պոնտոսի շրջանում ավազակների խմբերը Թոփալ Օսմանի գլխավորությամբ շրջել են գյուղից գյուղ՝ թալանելով, բռնաբարելով կանանց և սպանելով[22]։ Ինչպես Հայոց ցեղասպանության ժամանակ, թուրքական զորքերի համար սովորական էր սպանել տղամարդկանց և բռնաբարել կանանց, կանայք հաճախ մահանում էին ավելի ուշ՝ Սիրիայի երկար երթերի ժամանակ։ Կոտորածները հատկապես տարածվել էին Սև ծովի ափին, երբ ռուսները ներխուժել են և թուրքական զորքերը հետ են ընկել։ Պոնտական գյուղերից մեկում տասնյակ կանայք և աղջիկներ ցատկել են գետը բռնաբարությունից խուսափելու համար։ Թուրքական զորքերը հավաքել են կանանց Վազելոն վանքում, որը հույն ուղղափառ վանքում է, և բռնաբարել նրանց նախքան նրանց սպանելը[4]։ Բազմաթիվ կանայք և աղջիկներ նույնպես բռնաբարվել են դեպի Սիրիա մահվան երթերի ժամանակ[4]։

Սայֆոյի կամ ասորիների ցեղասպանության ժամանակ թուրք զինվորները հետևել են նույն օրինակին, կոտորել երիտասարդներին և տեղահանել կանանց, երեխաներին և ծերերին։ Բազմաթիվ կանայք բռնաբարվել են արտաքսման ժամանակ կամ վաճառվել մուսուլման քաղաքացիական անձանց՝ որպես սեքս ստրուկներ[4]։ Կանանց առևանգել են և ստիպել իսլամ ընդունել[5]։ Ուրմիայում, որը մինչ ցեղասպանությունը ունեցել է մեծ թվով ասորի բնակչություն, ինչպես թուրք, այնպես էլ քուրդ խաղաղ բնակիչները բռնաբարել կամ առևանգել են ասորի աղջիկներին[4]: Գյուղերից մեկում հանցագործները բռնաբարության են ենթարկել ութ տարեկան աղջիկներին[23], մյուսում բռնաբարվել են վեց կամ յոթ տարեկան աղջիկները, որոնք թաքնվել են տանիքում[23]: Բռնաբարության բազմաթիվ զոհեր ավելի ուշ մահացել են։ Թուրք անկանոնները բռնաբարել են որոշ կանանց, երբ նրանք մահանում էին[5]:

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) գնահատվում է, որ միայն 2011 թվականին գրանցվել է 400,000 բռնաբարություն[24]։ ԿԺԴՀ-ում ցեղասպան բռնաբարությունը կենտրոնացած է ընտանիքի և համայնքների ոչնչացման վրա։ Վերապրածի հետ հարցազրույցը պատմում էր խմբակային բռնաբարության, արտամղված կնոջից խլված պտղի բռնի մարդակերության և երեխայի սպանության մասին[25]:

1971 թվականի Բանգլադեշի ազատագրական պատերազմի ժամանակ պակիստանյան բանակի անդամները և աջակցող Բիհարի և Ռազաքեր աշխարհազորայինները բռնաբարել են 200,000[26]-400,000[27] բանգլադեշցի կանանց՝ ցեղասպան բռնաբարության համակարգված արշավի ընթացքում։ Որոշ կանայք հնարավոր էմ որ բռնաբարվել են մինչև ութսուն անգամ մեկ գիշերվա ընթացքում[28]:

Դարֆուրի շարունակվող ցեղասպանության ժամանակ Ջանջավիդի աշխարհազորայինները գործողություններ են իրականացրել, որոնք բնութագրվում են որպես ցեղասպանական բռնաբարություն, որտեղ բռնաբարվել են ոչ միայն կանայք, այլև երեխաները, ինչպես նաև երեխաներին մահապատժի ենթարկել և զոհերի սեռական անդամահատումը եղել է սովորական բան[29]։

Երկրորդ չին-ճապոնական պատերազմի ժամանակ Կայսերական ճապոնական բանակը Նանջինգի ճակատամարտի ժամանակ իրականացրել է այն, ինչը հայտնի է դարձել որպես Նանջինգի բռնաբարություն, որը քաղաքագետ Ադամ Ջոնսը նկարագրել է որպես « ցեղասպան բռնաբարության ամենադաժան դեպքերից մեկը»»; Բռնության հետևանքով տասնյակ հազարավոր կանայք խմբակային բռնաբարվել և սպանվել են[30]։ Հեռավոր Արևելքի միջազգային ռազմական տրիբունալը հաշվարկել է, որ բռնաբարության է ենթարկվել 20000 կին, այդ թվում՝ նորածիններ և ծերեր[31]։

Այս բռնաբարությունների մեծ մասը եղել է համակարգված մի գործընթացում, երբ զինվորները տնետուն էին փնտրում երիտասարդ աղջիկների համար, շատ կանայք գերի էին վերցվել և խմբակային բռնաբարվել[32]։ Կանայք հաճախ սպանվում էին բռնաբարվելուց անմիջապես հետո, հաճախ բացահայտ խեղման միջոցով[33], դանակի հարվածից, բամբուկի երկար փայտիկով կամ այլ առարկաներով հեշտոցում խոցելով։ Երիտասարդ երեխաները ազատված չէին այդ վայրագություններից, և նրանց բաց էին թողնում ճապոնացի զինվորների կողմից բռնաբարման համար[34]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Totten, Bartrop
  2. Barsoumian, Nanore (2011 թ․ դեկտեմբերի 7). «'Devilish Marks' and Rape in the Time of Genocide». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 4-ին.
  3. Shirinian, George (2017). «Background to the Late Ottoman Genocides». Genocide in the Ottoman Empire: Armenians, Assyrians, and Greeks, 1913-1923. Berghahn Books. էջ 55. ISBN 9781785334337. «...deadly bands of çetes (organized brigands), especially those led by Topal Osman, had been engaged in continuous shooting, plundering, and raping of the defenseless Greek villagers in the Pontus region. With Kemal's support, they stepped up their campaign with the objective of clearing the Greeks from the region by massacring the Greek population in cities such as Trebizond, Amasya, Pafra, Merzifon, and many others.»
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Morris, Ze'evi
  5. 5,0 5,1 5,2 Gaunt, Atto
  6. «Sexual Violence in the Holocaust: Perspectives from Ghettos and Camps in Ukraine | Heinrich Böll Stiftung | Kyiv - Ukraine». Heinrich-Böll-Stiftung.
  7. 7,0 7,1 7,2 Sharlach, 2000
  8. Hayden, Robert M. (2000). «Rape and Rape Avoidance in Ethno-National Conflicts: Sexual Violence in Liminalized States». American Anthropologist. 102 (1): 27–41. doi:10.1525/aa.2000.102.1.27. JSTOR 683536.
  9. Sajjad, 2012
  10. 10,0 10,1 Miller, 2009
  11. Fisher, 1996
  12. Sharlach, 2000, էջեր 89–102
  13. MacKinnon, 2006, էջեր 209–233
  14. «Resolution 1820 (2008) Adopted by the Security Council at its 5916th meeting, on 19 June 2008» (PDF). United Nations. 2008 թ․ հունիսի 19. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 17-ին.
  15. Smith-Spark, 2012
  16. 16,0 16,1 Leaning, Bartels, էջ 174
  17. Derderian, 2005, էջ 1
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 Derderian, 2005
  19. «Genocide Watch- Ten Stages of Genocide». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  20. Smith, 2013
  21. Barsoumian, Nanore (2011 թ․ դեկտեմբերի 7). «'Devilish Marks' and Rape in the Time of Genocide». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.
  22. Shirinian, George (2017). «Background to the Late Ottoman Genocides». Genocide in the Ottoman Empire: Armenians, Assyrians, and Greeks, 1913-1923. Berghahn Books. էջ 55. ISBN 9781785334337. «...deadly bands of çetes (organized brigands), especially those led by Topal Osman, had been engaged in continuous shooting, plundering, and raping of the defenseless Greek villagers in the Pontus region. With Kemal's support, they stepped up their campaign with the objective of clearing the Greeks from the region by massacring the Greek population in cities such as Trebizond, Amasya, Pafra, Merzifon, and many others.»
  23. 23,0 23,1 Yacoub, 2016
  24. Poloni-Staudinger, Ortbals
  25. Joeden-Forgey, 2010
  26. Saikia, 2011b, էջ 157
  27. Riedel, 2011, էջ 10
  28. Brownmiller, 1975, էջ 83
  29. Rothe, 2009, էջ 53
  30. Jones, 2006
  31. Paragraph 2, p. 1012, Judgment International Military Tribunal for the Far East.
  32. «Japanese Imperialism and the Massacre in Nanjing: Chapter X: Widespread Incidents of Rape». Museums.cnd.org. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
  33. "A Debt of Blood: An Eyewitness Account of the Barbarous Acts of the Japanese Invaders in Nanjing," 7 February 1938, Dagong Daily, Wuhan edition Museums.cnd.org
  34. Gao Xingzu; Wu Shimin; Hu Yungong; Cha Ruizhen. Japanese Imperialism and the Massacre in Nanjing. Chapter X: Widespread Incidents of Rape. Museums.cnd.org. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.