Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ցետիոզավրեր | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Cetiosaurus
| ||||||||||||||||||
|
Ցետիոզավրեր (հին հունարեն, κῆτος- «կետ» և σαῦρος - «սողուն» բառացի՝ «կետասողուն»), զաուրոպոդների ինֆրակարգին պատկանող սողունակոնքային դինոզավրերի ցեղ, որը ապրել է միջին յուրայի ժամանակաշրջանում (181-169 միլիոն տարի առաջ)։ Մնացորդները հայտնաբերվել են Աֆրիկայում և Եվրոպայում գտնվող նստվածքային ապարաշերտերից։
Ցետիոզավրերը հասնում էին 18 մետր երկարության։ Վիզը ուներ համարյա նույն երկարությունը ինչ իրանը։ Պոչը ավելի երկար էր և ուներ մոտ 40 ող։ Մեջքային ողերը ավելի ծանր էին քան մյուս զաուրոպոդներինը՝ բրախիոզավրինը ։ Նախաբազուկը ավելի երկար էր ի տարբերություն մյուս զաուրոպոդների։ Ազդրի երկարությունը մոտ 1.8 մետր։
Cetiosaurus-ը հանդիսանում է զաուրոպոդների մեջ առաջին և հայտնի զաուրոպոդ գտածոն Անգլիայում։ Բրածո մնացորդները հայտնաբերվել են Անգլիայում և Մարոկկոյում։ Անգլիայում հայտնաբերված գտածոները կազմված էին ողերից, կողից և նախաբազկի ոսկորից։ Հայտնաբերվել էին Ուայթ կղզում և անվանակոչվել է անգլիացի պալեոնտոլոգ Ռիչարդ Օուենի կողմից 1841 թվականին (դրանից մի տարի առաջ նա մտցրել էր դինոզավրեր տերմինը)
Դինոզավրերի մասին կայք։ www.dinos.ru
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցետիոզավրեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցետիոզավրեր» հոդվածին։ |
|