Ցիզապրիդ | |
---|---|
Քիմիական բանաձև | C₂₃H₂₉ClFN₃O₄ |
Մոլային զանգված | 7,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 81098-60-4 |
PubChem | 6917698 |
EINECS համար | 279-689-7 |
SMILES | COC1CN(CCC1NC(=O)C2=CC(=C(C=C2OC)N)Cl)CCCOC3=CC=C(C=C3)F |
ЕС | 279-689-7 |
ChEBI | 5292927 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ցիզապրիդ (Cisapride), գաստրոպրոկինետիկ դեղամիջոց, որը խթանում է ԱՍՏ-ի վերին բաժինների շարժողականությունը։ Այն գործում է ուղղակիորեն որպես սերոտոնինի 5-HT4 ընկալիչների ագոնիստ և անուղղակիորեն որպես պարասիմպաթոմիմետիկ միջոց։ Սերոտոնինային ընկալիչների խթանումը մեծացնում է ացետիլխոլինի ձերբազատումը աղիքային նյարդային համակարգում։ Այն վաճառվել է Prepulsid (Janssen-Ortho) և Propulsid (ԱՄՆ-ում) ապրանքային անվանումներով։ Այն հայտնաբերվել է Janssen Pharmaceuticals-ի կողմից 1980 թվականին։ Շատ երկրներում այն կա՛մ հանվել է շուկայից, կա՛մ դրա ցուցումները սահմանափակվել են սրտի լուրջ կողմնակի ազդեցությունների հաճախականության պատճառով[2]։ Propulsid-ը կապված էր երեխաների մահվան հետ[3]։
Այս դեղամիջոցի կոմերցիոն պատրաստուկները միացության երկու էնանտիոմերների ռացեմիկ խառնուրդն են։ (+) էնանտիոմերն ինքնին ունի հիմնական դեղաբանական ազդեցությունները և չի առաջացնում խառնուրդի վնասակար կողմնակի ազդեցությունները[4]։
Ցիզապրիդը օգտագործվում է գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսի բուժման համար։ Չկան ապացույցներ այս դեղի էֆեկտիվության մասին երեխաների համար[5]:Այն նաև խթանում է ստամոքսի դատարկումը դիաբետիկ գաստրոպարեզ ունեցող մարդկանց մոտ։ Փորկապության ժամանակ դրա օգտագործման ապացույցները պարզաբանված չեն[6]։
Շատ երկրներում այն կա՛մ հանվել է, կա՛մ սահմանափակվել է դրա ցուցումները՝ երկարատև QT համախտանիշի կողմնակի ազդեցության մասին հաղորդումների պատճառով, որը կարող է առիթմիա առաջացնել։ ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) նախազգուշական նամակ ուղարկեց բժիշկներին[7], և ցիզապրիդը կամավոր հեռացվեց ԱՄՆ շուկայից 2000 թվականի հուլիսի 14-ին։ Դրա օգտագործումը Եվրոպայում նույնպես սահմանափակվել է[5][8]։ Այն արգելվել է Հնդկաստանում և Ֆիլիպիններում 2011 թվականին։
Ցիզապրիդը հասանելի է ԱՄՆ-ում և Կանադայում կենդանիների օգտագործման համար և սովորաբար նշանակվում է անասնաբույժների կողմից՝ կատուների մոտ մեգակոլոնը բուժելու համար։ Ցիզապրիդը լայնորեն օգտագործվում է նապաստակների մոտ գաստրոինտերստինիալ ստազը բուժելու նպատակով, երբեմն զուգակցելով մետոկլոպրամիդի հետ։
Պերօրալ կենսամատչելիությունը կազմում է 33%։ Այն ինակտիվանում է ենթարկվելով մետաբոլիզմի լյարդում CYP-3A4-ով։ Կիսադուրսբերման տևողությունը 10 ժամ։ Դեղաչափը պետք է նվազեցնել լյարդի հիվանդությունների դեպքում[9]։
Որպես պրոկինետիկ միջոց խթանում է ԱՍՏ-ի մոտորիկան, ցիզապրիդը հանդիսանում է սերոտոնինային 5-HT4 ընկալիչների ընտրողական ագոնիստ։ Այն նաև նվազեցնում է փորկապության ախտանշանները՝ անուղղակիորեն խթանելով ացետիլխոլինի ձերբազատումը, որը ազդում է մուսկարինային ընկալիչների վրա։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիզապրիդ» հոդվածին։ |
|