Ցինխոֆեն, ատոֆան, դեղամիջոց, որը նպաստում է միզաթթվի անցմանը հյուսվածքներից արյան մեջ և երիկամներով հեռացմանը։ Խթանում է նաև լեղու և ստամոքսահյութի արտազատումը։ Ունի ցավազրկող հատկություն։ Օգտագործվում է պոդագրայի բուժման նպատակով։ Հակացուցված է լյարդի, երիկամների, ալերգիական հիվանդությունների, ստամոքսի խոցի դեպքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|