Ցիտրամոն

Ցիտրամոն
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

«Ցիտրամոն», անալգետիկ, արյունազեղիչ, ջերմային հեղուկացնող և հակաբորբոքային դեղամիջոց։ Օգտագործում են գլխացավի և մրսածության ժամանակ[1]։

Ընդհանուր տեղեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ցիտրամոն անվանումը չի համապատասխանում դեղամիջոցի կոնկրետ բաղադրությանը, այլ ավելի շուտ հիշեցում է հիվանդներին դեղամիջոցի գործողության բնույթի մասին, որը վաղուց դարձել է նախկին ԽՍՀՄ երկրներում սովորական բրենդ։

Ավանդական ցիտրամոնը (Tabulettae «Citramonum») ունեցել է այսպիսի բաղադրություն.

Դեղը նման բաղադրությամբ այլևս չի արտադրվում։

Ցիտրամոն Պե

Այդ դեղամիջոցների նոր ձևերը, որոնք ունեն Ցիտրամոն անվանումը, արտադրվում են մեծ քանակությամբ դեղագործական ձեռնարկություններում։ Հաճախ դրանք ունենում են այսպիսի բաղադրություն.

Ցիտրամոնի կազմում պարացետամոլով ֆենացետինի փոխարինումը պայմանավորված է նրանով, որ նեֆրոպաթիայի զարգացման հետ կապված լուրջ կողմնակի ազդեցությունների առկայության պատճառով ֆենացետինը շատ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, հանվել է շրջանառությունից։ Պարացետամոլը ֆենացետինի հիմնական մետաբոլիտն է՝ քիմիապես մոտ հատկություններով։ Երբ ֆենացետինը ներծծվում է օրգանիզմի մեջ, առաջացնում է անալգետիկ ազդեցություն։ Ցավազրկող ակտիվությամբ պարացետամոլը էապես չի տարբերվում ֆենացետինից, այն նույնպես ունի թույլ հակաբորբոքային ակտիվություն։ Պարացետամոլի մեջ տոքսինների փոքր քանակը դեղի առավելությունն է։

Ցիտրամոնի բաղադրությունից կակաոյի և կիտրոնաթթվի հեռացումը պայմանավորված է այդ բաղադրիչների էական ազդեցության բացակայությամբ դեղի ազդեցության բնույթի վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]