Ցղունի, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Բնակավայրի պաշտոնական անունը Ցղունի է։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում կոչվել է թուրքական Մարխուզ անունով[3]։ 1991 թվականի հուլիսի 8-ին վերանվանվել է Ցղունի։
Գտնվում է Այրիգետի վերին հոսանքի շրջանում՝ գետի ձախ ափին, ծովի մակարդակից մոտ 1950 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 124 կմ, Սիսիան քաղաքից հեռու է մոտ 17 կմ դեպի հարավ։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Ցղունիի մշտական բնակչությունը կազմել է 47, առկա բնակչությունը՝ 41 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում գյուղը բնակեցվածն է եղել ադրբեջանցիներով, որոնք հեռացել են 1988-1989 թվականներին[4]։ 1989-1992 թվականներին գյուղում վերաբնակվել են հայեր։ Ստորև ներկայացված է Ցղունի գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3].
Տարի
|
1886
|
1897
|
1926
|
1939
|
1959
|
1970
|
1979
|
1989
|
2001
|
2011
|
Բնակիչ
|
138
|
60
|
164
|
190
|
283
|
349
|
328
|
0[5]
|
71[6]
|
47[2]
|
- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 908
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 161
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները