Ցմախ շքեղ | |
Ցմախ շքեղ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Մեխակազգիներ (Caryophyllaceae) |
Ցեղ | Ցմախ (Gypsophila) |
Տեսակ | Ցմախ շքեղ (G. elegans) |
Միջազգային անվանում | |
Gypsophila elegans |
Ցմախ շքեղ (Gypsophila elegans), մեխակազգիների ընտանիքին պատկանող միամյա դեկորատիվ բույս։ Հայաստանում հանդիպում է ամենուրեք՝ քարքարոտ լեռնալանջերում և ցանքերում։ Տարածված է նաև Կովկասում, Փոքր Ասիայում, Իրանում։
Բույսի բարձրությունը 40-50 սանտիմետր է, ծաղկում է առատ, սակայն ոչ երկարատև (30-40 օր)։ Ծաղիկների տրամագիծը հասնում է 0,8-1 սմ-ի, սպիտակ են կամ վարդագույն՝ հավաքված հուրանանման ծաղկաբույլերում։ Լուսասեր է, հարաբերական ցրտադիմացկուն։
Լավ է աճում թեթև ավազակավային քարքարոտ, սննդանյութերով հարուստ կրային հողերում։ Երաշտադիմացկուն է։ Վերատնկումը վատ է տանում։ Բազմանում է սերմերի միջոցով[1]։